Tuesday, December 25, 2012

Դադարեցրեք այս 10 սովորույթներն ու եղեք ավելի ուրախ


Երբեմն բիզնեսի մեջ բավարարվածության և ուրախության ճանապարհն այն չէ թե ինչ ես անում, այլ թե ինչ չես անում: Օրինակ մտածիր թե ինչ կպատահի եթե Դու հետևյալ 10 սովորույթները դադարեցնես:



1. ՄԵՂԱԴՐԵԼ

Մարդիկ սխալներ են գործում: Աշխատողները չեն արդարացնում Ձեր սպասելիքները, իսկ առաքողները չեն առաքում ժամանակին: Դուք մեղադրում եք նրանց Ձեր պրոբլեմների համար: Բայց թերևս Դուք էլ մեղադրելու տեղ ունեք: Միգուցե բավական չեք պատրաստել նրանց կամ չափից շատ եք պահանջել չափից շուտ:

Նեղության ու անհաջողության ժամանակ պատասխանատվություն վերցնելը զորացնող հատկություն ունի աշխատողների և թիմի վրա, որովհետև Դուք կենտրոնանում եք բաներն ավելի խելացի անելու վրա: Իսկ երբ գործերն ավելի խելացի ու լավ են ընթանում Դուք ել Ձեզ ավելի լավ եք զգում:

2. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ

Ձեզ ոչ ոք չի սիրում Ձեր հագուստի, մեքենայի, պաշտոնի, ունեցվածքի կամ նվաճումների համար: Դրանք բոլորը բաներ են: Մարդիկ կարող է սիրեն Ձեր ունեցածը, բայց դա չի նշանակում նրանք սիում են Ձեզ: Մակերեսորեն Ձեզ կսիրեն Ձեր ունեցվածքի համար, բայց մակերեսայնորեն նշանակում է անէականորեն. Իսկ ու՞մ է պետք այն հարաբերությունը որն ըստ էության չէ:

Իրական ու արժեքի հիման վրա ստեղծված հարաբերությունները Ձեզ ուրախություն կբերի, իսկ իրական ու էական հարաբերությունները ձևավորվում են միայն այն ժամանակ երբ Դուք դադարում եք մարդկանց տպավորել և սկսում եք փորձել ներկայանալ այն ինչ որ կաք. Առանց ավելորդ տպավորությունների:

3. ԿԱՌՉԵԼ

Երբ մի բանից վախենում եք կամ անապահով զգում, Դուք սկսում եք պինդ բռնվել Ձեր իմացածից, թեև Դուք գիտեք, որ այն ինչ գիտեք այնքան էլ լավ չէ Ձեր համար: Վախի կամ անապահովության բացակայությունը նույնպես երջանկություն չէ: Մի՛ կառչեք Ձեր իմացածից երբ գիտեք, որ այն այնքան էլ լավ չէ Ձեր համար: Թողեք այն երբ հարկ է և փորձեք նոր մօտեցումներ: Եթե նույնիսկ Դուք չհաջողեք, ապա միայն այն պատճառով, որ նոր բան փորձեցիք Դուք Ձեզ լավ կզգաք:

4. Մի Ընդհատեք

Ընդհատելը միայն անքաղաքավարություն չէ: Երբ դիմացինին ընդհատում ես դրանով նրան ասւմ ես, որ չես լսում որ հասկանաս, այլ լսում ես, որ որոշես թե ինչ ես ասելու:

Ուզու՞մ եք, որ մարդիկ սիրեն Ձեզ: Լսեք թե ինչ են ասում: Կենտրոնացեք նրանց ասածի վրա: Հարցեր տվեք: Դրանք կոգնեն, որ ավելի լավ հասկանաք դիմացինի ասածը:

Նրանք կսիրեն Ձեզ, իսկ Ձեզ դուր կգա սիրված լինելու զգացումը:

5. Մի Նվնվացեք

Նվնվալը միշտ բարդացնում է իրավիճակը, քանի որ Ձեր խոսքերն իշխանություն ունեն Ձեր վրա: Երբ գործը վատ է գնում նվնվալու և բողոքելու փոխարեն ջանք թափեք իրավիճակը շտկելու:

Մի կենտրոնացեք այն բանի վրա թե ինչն է սխալ, այլ թե Դուք ինչպես կշտկեիք իրավիճակը: Ձեր ընկերներին էլ նույն խրատը տվեք: Ընկերը ընկերոջ բողոքն ու նվվոցը լսելու համար չէ միայն, այլ նաև օգնելու բարելավելու ընկերոջ կյանքը:

6. Մի Իշխիր

Հասկացանք, որ Դու ղեկավարն ես: Բայց Դու կարող ես վերահսկել ու իշխել միայն քեզ: Իշխող վերահսկումը երկար չի գնա: Այն հաճախ պահանջում է ուժի գործադրում, վախ, անհարկի հեղինակություն կամ որոշակի աստիճանի ճնշում: Սրանցից ոչ մեկր Քեզ չի թողնի, որ լավ զգաս:

Այնպիսի մարդկանց գտի, որ ուզում են քեզ հետ այնտեղ գնալ ու դու ես ուզում հասցնել քո ընկերությունը: Նրանք ավելի շատ կաշխատեն, ավելի շատ հաճույք կստանան գործից և ավելի լավ հարաբերություններ կստեղծեն գործնական և անհատական հողի վրա:

7. Մի Քննադատիր Չափից Շատ

Թերևս դու ավելի կրթված ես ու ավելի փորձառություն ունես, բայց դա քեզ չի դարձնում ավելի իմաստուն, ավելի լավ ու ավելի խելացի: Դու, որպես գործի կառավարիչ անզուգական չես, այլ այս ամենը քեզ միայն դարձնում են այն ինչ որ դու ես՝ ԴՈՒ:

Ամեն մարդ տարբեր է՝ ոչ թե լավ կամ վատ, այլ պարզապես տարբեր: ԳՆԱՀԱՏԻՐ այդ տարբերությունը, այլ ոչ թե թերությունները և դու քեզ, ընկերներիդ ու գործդ կտեսնես ավելի լուսավոր բարձրունքում:

8. Չափից շատ մի քարոզիր

Զգու՛յշ եղեք: Չափից շատ քարոզելն էլ քննադատության պես մի բան է: Իսկ այտեղից մինչև դատել ընդհամենը մի քայլ է:

Երբ շատ ես բարձրանում, սկսում ես մարդկանց վերևից նայել ու քեզ թվում է թե դու ամեն ինչ գիտես բոլորի մասին: Այնուհետև սկսում ես մարդկանց գլխին քարոզներ կարդալ ավարտաճառերի տեսքով, այլ ոչ թե մտքի խորությամբ: Այդ ժամանակ մարդիկ կսկսեն քեզ լսել, բայց ականջ չեն դնի.

9. Մի լռվի անցյալի վրա երբ դասը սովորել ես

Անցյալը շատ արժեքավոր է: Սովորիր անցյալի սխալներից, սովորիր ուրիշի սխալներից ու անցիր առաջ: Բայց սա կախված է նպատակի վրա քո կենտրոնանալու կարողության աստիճանից:

Անցյալն ընդհամենը ուսուցանելու համար է: Այն չի բնութագրում քո ներկան եթե դու ճիշտ դաս ես քաղում անցյալից ու անցնում առաջ, կերտելու քո ապագան: Պարզապես տես ինչն էր սխալ և թե դու ինչ կարող ես անել, որ հաջորդ անգամ այդ սխալը չկրկնվի:

10. ՄԻ Վախեցիր

Բոլորս ինչ որ բանից միշտ վախենում ենք: Հետևաբար, հաճախ տատանվում ենք վճռական որոշումներ կայացնել: Շաբաթներն ու տարինեն անցնում են, իսկ մեր երազները մնում անկատար:

Մի թող, որ վախը հետ պահի քեզ քո բարի նպատակներից: Մի թող, որ քո երազներն անկատար մնան: Ինչ բար նպատակ որ ունես սկսիր ի կատար ածել այսօր: Քո վախը մի կողմ դիր, ու սկսիր այսօր: Հակառակ դեպքում այսօը կգնա ու վաղը կգա, իսկ այսօրը կգնա հավիտյան: Հիշի՛ր, բիզնես սկսելու համար քաջություն է պահանջվում. Այս օրը որ դու ունես քո ամենաթանկ ակտիվներց մեկն է:

Սկսիր այսօր քո հողի վրա: Շինիր քո տունը, կերտիր քո պատմությունը և կզգաս ի վերուստ եկած օրհնությունը:

Գործարարական ոգին միշտ վառ է եղել Հայոց մեջ: Թափ տուր այն այսօր, սրբիր հուսահատության փոշուց, աշխատացրու այն այստեղ ու կառուցիր Հայկական երազը Քո, Ծնողներիդ, Զավակներիդ ու Ընկերներիդ համար:

Այս հոդվածը մասամբ հարմարեցվել էր Ամերիկյան թղթակից Ջեֆֆ Հադենի գաղափարներից:

Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.comwww.emaxhealth.comwww.TorqueNews.com

Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Tuesday, December 11, 2012

61 Առկա Աշխատանք, որ Դուք Կարող Եք Կատարել Տնից Այսօր

Ահավասիկ 61 ռեալ աշխատատեղ, որոնց Դուք կարող եք դիմել ու հաջողության դեպքում աշխատել տնից այսօր: Անշուշտ առաջին պայմանը Անգլերենի սահուն իմացությունն է:

Հուսով եմ գոնե մեկին օգտակար կլինի, ու ևս մի քանիսն այսպես գործ գտնելով կորոշեն մնալ Հայաստանում ու չեն բռնի արտագաղթի ճամբան:


WORK AT HOME (NO Fees) Nationwide Opportunities Available
Work from Home, Introducing products
Representative – Work at Home Sales (Part-time) -Day Training Class and Day Shift Only
Re-Hire Work at Home Reservation Agent Job
Clinical Claim Review RN Phoenix AZ, Las Vegas, NV or TELECOMMUTING!
Utilization Management Nurse – Telecommute from PA, OH, or WV!
Creative Staffing Development Manager (Telecommute Contract Position)
IT Performance Engineer (Telecommute) – TRICARE – U.S.
Seattle Regional Sales Account Manager, Work from Home
Remote Network Architect – Cranberry Township
Secondary Science Teacher, Telecommute
Remote MS Dynamics CRM Tier 3 Support
Remote Spanish Adjunct Teacher
RI Analyst RN (Full Time)- Work From Home, San Antonio
Remote Solutions Specialist – Seattle
Remote Option Sr. NET Web Devel-Port Washington
Telecommute Web Developer + Designer
Telecommute Rep-Account Management – CTZ
Freelance Writer
Freelance Writer
Telecommuting Perl Software Developer
Weiterentwicklung von Schnäppchenportal
Telecommute-Principal Ruby Engineer
Digital Designer
Freelance web coder/programmer
Freelance WordPress Architect
PHP Developer for ongoing work/support/maintenance
Google places api/map developer
Freelance web designer for simple, small website
Design and developement of a custom made shirt web site/shop
Brand Manager
Freelance Graphic Designer
Java programmer
Looking for an administrative assistant
Multidisciplinary Web Development Guru
Marketing & Content Developer Guru
Seeking a Developer to design, develop, and implement a multi-media management tool
Technical Project Manager
Software Engineer (So Cal)
Content Writers Needed!
Writers!!!!!!
Seeking Writers for Social Media Content
Correspondent/Reporter Wanted (New York)
Columbia Journalism Review seeks Texas-based reporter
Columbia Journalism Review seeks reporter based in VA, WVA, NC or SC
Columbia Journalism Review seeks reporter based in Pennsylvania, Ohio, Michigan or Wisconsin
Recruiting Experienced Journalists for Possible Future Openings
Copy Writer – Industrial/Manufacturing
Freelance Writer
$5- $50 Dollars Per Blog Post
Health Writer
Writer for $75,000 Kickstarter Project
Agribusiness Writers
Part-time Grant Writer
Freelance Copywriter – Technology
Philadelphia Science Blogger
Experienced Business/Tech Writers
Blogger
Seeking Freelance Writers for Christian Publisher
Freelance Writers
Web Copywriter (Anywhere)

Monday, December 10, 2012

Սիլիկոնային հովտում մեկնարկեց «ԱրմԹեք 2012»-ը


Կալիֆորնիա, ԱՄՆ – Այսօր Սիլիկոնային հովտում մեկնարկեց «ԱրմԹեք 2012» համաժողովը, որն ընթանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում «Սովորելով անցյալից և կերտել ապագան» խորագրի ներքո: 

Munger Conference Center, Paul Brest Hall, Stanford University, Stanford


Համաժողովը հյուրընկալել է Սթենֆորդի համալսարանի քաղաքաշինության և բնապահպանական ճարտարագիտության  ֆակուլտետը: Արդեն հինգերորդ անգամ անցկացվող այս  համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների շուրջ 120 ղեկավարներ, հետազոտողներ, ակադեմիական ոլորտի և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական պաշտոնյաներ Հայաստանից: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ուրվագծել զարգացման հեռանկարները և ընդլայնել ԱՄՆ գործարարության հնարավորությունները:  «ԱրմԹեք 2012» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը և Հայկական միջազգային միջմասնագիտական խումբը (G2IA):
«ԱրմԹեք» 2012 համաժողովի  շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է բիզնեսը բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների անցկացմանը, Սիլիկոնային հովտում տարբեր ընկերություններ գործնական այցերի կազմակերպմանը, համաժողովի մասին իրազեկմանը, ինչպես նաև կազմակերպման աշխատանքների իրականացմանը:
Այս տարի կազմակերպվելու են չորս պանելային ինտերակտիվ քննարկումներ են, որի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել և քննարկել առաջիկա տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները: «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանում. Վերջին զարգացումներն ու հաջողության պատմությունները» խորագիրը կրող առաջին քննարկումը կվարի Միացյալ Նահանգներում հայտնի գրող և սյունակագիր Մայքլ Մելոունը: Քննարկման հյուրերը կլինեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, «Սինոփսիս» (Synopsys), «Ինթել» (Intel) և «Դե-Լինք» (D-Link) կորպորացիաների բարձրաստիճան ղեկավարներ: «Հետազոտություններ, նորարարություն և մասնագիտական աճ» խորագրով երկրորդ քննարկման հյուրերը կլինեն պրոֆեսորներ և տնօրեններ Սթենֆորդի և Հայաստանի ամերիկյան համալսարաններից, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնից և «Լույս» հիմնադրամից: Երրորդ քննարկումը կկոչվի «Բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները», որի բանախոսները կլինեն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Համահայկական բանկի, Զարգացման հայկական գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրենները, «Պրագմա» կորպորացիայի փոխնախագահ Փոլ Դեյվիսը և «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» կազմակերպության կողմից կառավարվող «Կովկասի աճի ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը: Չորրորդ քննարկումը կանցկացվի «Նայելով առաջ. մարտահրավերներ, հնարավորություններ, գործոններ և հաջողություններ» խորագրի ներքո: Բանախոսները կլինեն «Փի-Դի-Էֆ Սոլյուշընս» (PDF Solutions), «Սոուրսիո» (Sourcio), «Նեշնըլ Ինսթրումենթս Արմենիա» (National Instruments Armenia), «Մոթորոլա Մոբիլիթի» (Motorola Mobility) և «Սիսկո» (Cisco) ընկերությունների առաջատար փորձագետներ:
# # #
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Tuesday, November 13, 2012

Այսօր Բարության Միջազգային Օրն Է - Ահա Թե Դու Ինչ Կարող ես Անել



Այսօր Բարության Միջազգային օրն է: Հայաստանյան հասարակությանն այսօր (և բոլորին) շատ բարի գործեր են պետք: Եկեք այսօր ամեն մեկս մեկ հատ հատուկ բարի գործ կատարենք, մեկին օգնենք, մյուսին մի քաղցր գնահատանքի խոսք ասենք.

Օրինակ, փողոցում երբ հավաքարարին կամ ավլողին տեսնեք, մի քաղցր խոսք ասեք, որ գնահատում էք նրա աշխատանքը, որ Ձեր ոտքի տակ մաքուր է պահում: Ձեր ծնողին պատվեք, ուսուցչուհուն, հարևանին, անծանոթին մի լավ բան ասեք ու գնահատանքի զգացում փոխանցելով խանդավառեք նրանց սրտերը: Այսպիսի բաները սուր վարակիչ են ու շղթայի պես կտարածվեն ու մի օր էլ թերևս ետ գան Ձեզ: Գոնե ամենաքիչը այս գրվածքը Share արեք:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ:

Monday, November 12, 2012

Հայաստանը կարևոր միջնորդ, իսկ մենք օգտագործենք տնտեսական առիթը


Անկեղծ ասած շատ հավանեցի նախագահներ Սարգսյանի ու Օլանդի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը, մանավանդ՝ երբ այդ մասին վկայում է Ֆրանսիայի նախագահը: Մինչդեռ օրակարգային հարցերի մի մասը սպասված էր (Արցախ, Ցեղասպանություն, Տնտեսական համագործակցություն, Հայ-Ֆրանսյական բարեկամություն), երկու անսպասելի հարցի քննարկում ինձ հատկապես ուրախացրին իրենց համահայկական կարևորությամբ ու անսպասելիությամբ: Սկսենք դրանցից:



1. Սիրիայի ու Սիրիահայության խնդիր: Պրն Օլանդը վկայեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով մտահոգված է Սիրիայի դեպքերով և, որ Սիրիահայությունը զոհ է գնում այս իրադարձություններին: Բանակցությունների նրբություններին ծանոթ չլինելով հանդերձ մեկ բան հստակ է՝ Հայաստանը Սիրիահայության ապահովության խնդիրներն է բարձրացնում Արևմուտքում և հայտնում, որ պաշտպան է համայն հայության շահերի ու իրավունքների, որտեղ էլ որ նրանք լինեն: Իսկ երբ Օլանդն ասում է թե "հասկանում է" և որ այս հարցը պետք է լուծել "միասին," ապա դա նշանակում է, որ Արևմուտքն ընդունում է Հայաստանի այս դերը:

2. Հայաստանը միջնորդ Իրանի և Արևմուտքի միջև: Այս հարցը հավասարապես կարևոր է Հայաստանի համար: "Եվ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության մեսաջները անցկացվեն Պարսկաստանին," թարգմանեց թարգմանչուհին: Սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանը, կամ այլ հարևան երկիր չէ այդ միջնորդը: Այլ, մեսաջներն անցկացվում են Իրանին Հայաստանի միջոցով: Իսկ միջնորդներին հարգում են ու գնահատում:


3. Արցախի հիմնախնդիր: Մեր գերակա շահը պահանջում է խաղաղություն: Դրա համար պետք է, որ Ադրբեջանը բանակցի, այլ ոչ թե մարդասպաններին արդարացնի: Ուրեմն նշվեց Ադրբեջանին բանակցություննեի սեղան վերադարձնելու մասին:

4. Ցեղասպանության մերժման քրեականացում. Հարցը չի փակվել. Հստակ պատգամ Թուրքիային: Նախագահ Օլանդը աջակցում է օրինագխին:

3. Հայ Ֆիանսիական տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնում քաղաքականին զուգահեռ: Ֆրանսիան Հայաստանում երկրորդն է ներդրումների մեծությամբ: Մոտ 100 ընկերություններ են աշխատում մեր երկրում Ֆրանսիական կապիտալով: Քննարկվել է Ֆրանսիական զարգացման կազմակերպության միջոցով տնտեսական և գյուղատնտեսական կապերն ավելի առաջացնելու հարցերը:

5. Ֆրանսահայության դերն ու ներուժը Ֆիանսիայի պատմության, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում և Հայ-Ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:




Անշուշտ մեր երկրի համար շատ լավ է այսպիսի հագեցած օրակարգի քննարկումը: Քանի որ այս բլոգը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման մասին է, որպեսզի քաջալերվի ձեռներեցությունն ու կանխարգելվի արտագաղթը Մայր Հայրենիքից, ողջունում ու քաջալերում ենք Հայ Ֆրանսիական տնտեսական ու քաղաքական կապերի զարգացումն ու հույս հայտնում, որ մեր երիտասարդ ու տարիքավոր ձեռներեցներն ըստ արծանվույս կօգտագործեն այս հնարավորությունը (ինչպես նաև Հոլանդական Մասնավոր Հատվածի Ներդրումներ ծրագրի չօգտագործված հնարավորությունները)՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, կանխելով արտգաղթն ու բարգավաճելով Հայրենի երկիրը:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Start-Up Cup-ի Հաղթողները Հայաստանում - Շնորհավորում ենք նոր բիզնես գաղափարների համար


StartUp Cup մրցույթի այս երիտասարդներին լավ նայեք: Սրանք արտագաղթող տեսակից չեն: Թերևս նրանց մազերի սանրվածքը Ձեզ այդքան էլ դուր չգա, բայց այս երիտասարդներն են, որ ձեռներեցության նոր գաղափարներ են առաջ քաշում և սրանց միջոցով է որ Հայաստանն արտադրելու է այնպիսի ապրանքներ ու առաջարկելու է այնպիսի լուծումներ որ աշխարհն ուզենալու է մեզնից գնել:

StartUp Cup-ի կիսաեզրափակիչի մասնակիցները: Source: StartUp Cup Facebook Page.


Այս տեսակը սերիալ մերիալ չի նայում. Այս տեսակը մտածում ու լուծումներ է առաջակում: Այս տեսակի մեջ են ծնվում Google, Apple, Microsoft և նմանատիպ ընկերություններ:

Հայաստանում տեղի ունեցավ StartUp Cup մրցույթի պարգևատրման
արարողությունը՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում: StartUp Cup-ն օգնում է հայաստանյան շուկայում կառուցել բիզնես մոդելներ նոր գաղափարների շուրջ:


Ներքևում կազմակերպիչների կողմից ուղարկված մամլո հաղորդագրությունն է:

Այսօր` նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Armenia StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով մերկնարկեց Հայաստանում առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը:  Հայտարարվեցին հաղթող երեք բիզնես մոդելների անունները այն 11 մասնակիցներից, ովքեր ս.թ. սեպտեմբերին ներկայացրել էին իրենց գաղափարները Հայաստանում StartUp Cup մրցույթին: Մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում Ամերիրկյան Համալսարանում, սկիզբ դրեց Ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում:

StartUp Cup-ի Հայաստանյան կազմակերպիչները: Source: Startup Cup Facebook.


Սա առաջին տարին է, որ StartUp Cup-ը տեղի է ունենում Հայաստանում` կազմելով StartUp Cup բիզնես մոդել մրցույթների աճող գլոբալ համացանցի մաս:

Հաղթող խումբը` TECTVM /արտասանվում է տեկտում/ մշակեց և ներկայացրեց Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել: <<Այն միանգամայն օրգանական արտադրանք է, որը կանխում է վիրուսային վարակները, և կարող է օգտագործվել թե´ բուժման ընթացքում, թե´ հետո>>, հավատացած են խմբի անդամները:

Երկրորդ մրցանակը տրվեց ArmAudioBooks թիմին, որը որպես բիզնես մոդել մշակել էր <<ամբողջական ձայնային տաղանդի ձայնագրման ստուդիայի գաղափար արհեստավարժ աշխատակազմով և տեխնիկայով, որը մասնագիտացած է աուդիո գրքերի, աուդիո ուղեցույցների և այլ աուդիո ձայնագրման գործում>>: Innovative Greenhouse-ը, որը մշակել է <<եզակի, պատենդային տեխնոլոգիա, ըստ որի գազալցավորման ընթացքում առաջացած էներգիան փոխակերպվում է ջեռուցման և օգտագործվում է ջերմոցներում` ապահովելով միրգ-բանջարեղենի և վարդերի մշակումը շուրջ տարի>> բիզնես մոդելը, ստացավ երրորդ մրցանակը:

Մասնակիցներն աշխատել են իրենց բիզնես մոդելների վրա սկսած ս.թ. օգոստոս ամսից: Սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցեցին «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարի, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած StartUp Cup-ի հիմնադիրները:

«Հայաստանի ձեռներեցները մեզ իրոք ոգեշնչում են: Մենք անհամբերությամբ սպասում ենք տեսնելու, թե այս տարվա Հայաստանի ստարտափների առաջնության հաղթողների առաջարկած մոդելները ինչպես են նպաստելու տնտեսության աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ինչպես են օրինակ ծառայելու Հայաստանի ձեռներեցների նոր սերնդին՝ բիզնես հիմնադրելու միջոցով սեփական նպատակների իրականացմանը հասնելու համար»,- ասում է StartUp Cup-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Շոն Գրիֆինը:

Երեք հաղթողները` TECTVM, ArmAudioBooks և Նորարար Greenhouse-ը, կստանան դրամական մրցանակներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության>> ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից,  որը կօգնի թիմերին գործնականորեն նախաձեռնելու կամ ընդարձակելու իրենց բիզնեսը:

««Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է խթանել մրցակցային այն գործընթացը, որը ձեռներեցներին սովորեցնում է մշակել կենսունակ բիզնես մոդելներ, զարգացնել հարաբերությունները պոտենցիալ հաճախորդների հետ և համակողմանի մրցակցության և խորհրդատվության միջոցով իրենց նորաստեղծ բիզնեսները ներկայացնել շուկայում»,- ասում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը:

Հայաստանում StartUp Cup մրցույթը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

CEED-ն եզրափակիչ անցած թիմերի հետ նրանց կարիքներին համապատասխան վերապատրաստում կիրականացնի, որպեսի օգնի նրանց կյանքի կոչել իրենց գաղափարները և հաջողությամբ սկսել առաջարկվող ապրանքների և ծառայությունների մատուցումը: Թիմերը կուժեղացնեն իրենց հմտությունները մարքեթինգի, հաշվապահության և բիզնեսին առնչվող այլ ոլորտներում և կաշխատեն իրենց բիզնես պլանների վրա: Ծրագիրը կօգտվի նաև CEFE (Competency-based Economies through the Formation of Enterprise, Ձեռնարկության զարգացման միջոցով տնտեսության պատշաճ կազմակերպում) մեթոդոլոգիայից և կօգտագործի CEED-ի վերապատրաստողների ցանցը, որպեսզի մրցույթի մասնակիցներին հետագա ուղղություն ցույց տա ձեռներեցության նրանց ճանապարհին:

«Սա առաջին տարին է, որ Հայաստանում  StartUp Cup մրցույթ է կազմակերպվում, բայց արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են: Այսպիսի գործընկերների հետ աշխատելը և Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա միջոցառումերը Հայաստանում պաշտոնապես հյուրընկալելը մեզ համար չափազանց մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- ասում է Հայաստանի ստարտափների առաջնության կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը:

Հեղինակի կողմից

Սիրելի՛ հայրենակից. պետք չէ թողնել երկիրը և բախտ որոնել օտար ափերում (խոսքս չի վերաբերում ուսման ու մասնագիտական փորձի ձեռքբերման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնելուն): Հայոց հողը բարեբեր է: Արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ պաղ: Գործդ ձեռնարկիր քո երկրի վրա: Աշխատեցրու քո հողը: Հարստացրու քո հայրենիքը: Երբ հաջողես, կստեղծես աշխատատեղեր, կուրախացնես այլոց և կօրհնվես մարդկանց ու Աստծո կողմից:
Հաջողությո՛ւն ամեն ազնիվ ձեռնարկի:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Սփյուռքահայ Գործարարուհու Օրինակելի Հաջողությունը Հայաստանում


Մինչդեռ հայ մարդը տուն ու ընտանիք թողած բախտ ու սև աշխատանք է փնտրում ատասահմանում, մեր երկրում կան հաջողության քաջալերելի օրինակներ, որ պետք է հիմք հանդիսանան մտածողության փոփոխության համար:



"Ես մեծ ցանկություն ունեմ, որ հայ ժողովուրդը գնահատի այն, ինչ իրենն է, և դրսի ապրանքի վրա աչք ունենալու փոխարեն՝ զարգացնի և գնի հայկականը: Ես Ամերիկայում ամեն ինչ թողել եմ և եկել եմ այստեղ` հավատալով, որ կարող եմ ինչ-որ բան փոխել: Ուզում եմ, որ բոլորն էլ ունենան այդ հավատը, առանց հավատի ոչինչ չի կարող լինել: Հայաստանում պետք է գնել հայկականը: Ի՞նչ է, հայ լինելը վա՞տ է, մենք մեր ապրանքը տանում ենք ԱՄՆ, ու մարդիկ խենթանում են, իսկ այստեղ ասում են` «ըխք, հայկական է»: Հայերը նախընտրում են չինական կամ թուրքական զիբիլ ապրանքը, քան հայկականը, մինչդեռ մենք կարող ենք կատարյալ ապրանք պատրաստել," մտածելու առիթ է տալիս Աբովյան փողոցի վրա գտնվող «Հայաստանի գանձեր» անունը կրող խանութ-սրահի տնօրինուհին հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը:

Ամբողջ հարցազրույցը կարող էք կարդալ 168.am -ում: Այն վերնագրված է ԱՄՆ-ում հայկական ապրանքից խենթանում են, իսկ այստեղ ասում են` «Ըխք, հայկական է»». Նինա Հովնանյան


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Friday, November 2, 2012

Ինչպես Google-ին բերել Հայաստան Ներդրումների Համար


Google-ը 70 գրասենյակներ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսություններ համար: Ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան:

Ինչպես տեսնում եք ներքևի նկարում, ուր պատկերված են Google- գրասենյակներն ամբողջ աշխարհում, այս հզոր ընկերությունը չունի ոչ մի գրասենյակ Հայաստանում, Կովկասում կամ միջին Ասիայում: Սա մեր երկրի համար, որտեղ ՏՏ ոլորտը համարվում է առաջնային, մեծ հնարավորություն է:  Google-ի կամ  Apple-ի պես ընկերության նույնիսկ 20-30 ստեղծած աշխատատեղ Հայաստանում, կամ պարզապես ներկայություն՝ վերաբերմունք կփոխի մեր երիտասատդության մեջ, մեր երկրի ապագայի նկատմամբ:




Ինչպե՞ս վարվել:

Բարի նախանձով տեսա որ Google-ը ներդրումներ է անում նույնիսկ Պաղեստինում. Իսկ ինչու՞ ոչ Հայաստանում: Եթե կցանկանաիք մեր երկրում ել այս ընեկրությունը ներդրումներ կատարեր կքաջալերեի, որ գրեիք Gisel Kordestani-ին: Նա Google-ի Նոր Բիզնեսի Զարգացման տնորենն է: Իրեն կարող եք գրել http://www.facebook.com/gisel.kordestani էջից (Twitter: https://twitter.com/GiselKordestani ):




Առավել ևս, եթե կապեր ունենք Silicone Valley-ում, ապա դրանք պետք է օգտագործել այս և նման ընկերություններին Հայաստան հրավիրելու համար:


Մեկ կամ երկու նման ընկերության մուտքը Հայաստան, մագնիսի պես կքաշի մյուսներին, ինչպես դա կարարվեց Հյուսիսային Կարոլինա նահանգում մի քանի տարի առաջ, երբ Google-ն այստեղ եկավ էժան էլեկտրաեներգիայի ու էժան աշխատուժի պատճառով (համեմատ Կալիֆոռնիայի) ու իր հետևից բերեց Apple-ին, որն այստեղ հիմա կառուցում է աշխարհի ամենամեծ դատա-կենտրոններից մեկը:

Եթե Հայաստանում էլեկտաեներգիայի սակագինը էժան է համեմատ այլ երկրների, ապա սա արդեն մեծ առավելություն է ու վստահ եմ որ այս և նման մեծ ընկերոյթյունները կուզենաին լսել այդ մասին:

Բոլորս օգտագործենք մեր կապերը ժողովուրդ հանուն մեր երկրի զարգցման ու հզորացման:


Տեղեկանք: Google Inc
Ընկերության շուկայի կապիտալիզացիա - 227.4 Միլիարդ ԱՄՆ Դոլլար
2012 թվականի 3րդ եռամսյակի եկամուտ - 14.1 Միլիարդ ԱՄՆ Դոլլար ( 3 ամսում):


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ: