Monday, January 7, 2013
Սբ. Ծննդյան Մտորումներ Ժառանգության ու Կտակի Մասին
Եթե Ձեզ փոստով մի մեծ փաթեթ գա, որի մեջ գրված լինի որ Դուք մի մեծ ժառանգություն եք ստացել ու այդ փաթեթի մեջ գրված լինի ժառանգության բոլոր դետալները դուք ի՞նչ կանեք: Ես հավատում եմ որ դուք այդ նամակը մի քանի անգամ կկարդաք լավ հասկանալու ժառանգության մանրամասներն ու ստանալու պայմանները: Ճիշտ չէ՞
Երեկ մեր եկեղեցում լավ օր էր: Շատ մարդ կար: Միշտ կողմնակից եմ Քիրստոսի եկեղեցու միությանը, բայց լավ է, որ մենք Դեկտեմբերի 25-ին չենք տօնում Սբ. Ծննդյան տօնը, թե չէ Սանտա Կլաուսից, տօնական լույսերից ու նվերներ գնելուց բացի ոչ մի բան չէր մնա: Իսկ երեկ մենք իսկապես Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հայտնությունը տօնեցինք: Ու ոչ մի երեխա չէր սպասում որ հեսա Սանտա Կլաուս կգա ու իրեն ՆՎԵԵԵԵԵԵՐ կբերի:
Հա, ժառանգության մասին: Երևի շատ եք լսել որ հրեշտակները Հիսուսի ծնունդը որպես բարի լուր ավետեցին հովիվներին: Աստված, որպես մի աղքատ երեխա գոմի մեջ ծնվել ա: Դրա բարին ո՞րն ա քո համար: Հա, քարոզեց, շատ լավ բաներ ասեց, լավ պատվիրաններ տվեց, հետո իրեն խաչեցին, հարություն առավ գնաց: Բա հետո՞
Այս հարցերի պատասխանը լավ հասկանալու համար կարդացեք Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4րդ գլխի 4-ից 7րդ համարնեը: "Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։ Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։ "
Որեմն Հիսուսը եկավ ու մեզ բոլորիս թույլ տվեց Աստծուն արդեն ՀԱՅՐ կոչել (Հայր մեր...): Եթե դուք Աստոծո զավակներ եք, ապա նաև ժառանգ Աստուծո, ժառանգ Աստուծո Արքայության… Հիշու՞մ եք, ասում ենք "եկեսցե Արքայություն քո:
Հետևաբար, սիրելի քույրեր ու եղբայրներ, իմացե՛ք, որ դուք որդի ու ժառանգ եք Աստուծո, դրանից ավելի մեծ պատիվ չկա տիեզերքի մեջ: Ահա թե ինչու Հիսուս Քրիստոսի ծնունդը բարի լուր է բոլորիս համար:
Ձեր բաժին ժառանգության մանրամասները գրված են Աստվածաշնչում՝ հատկապես Նոր Կտակարանում (ձեր կտակը): Վերցրեք այն ձեր ձեռքերի մեջ ու կարդացեք՝ լավ իմանալու ձեզ կտակվածի մասին: Լավ կարդացեքզ, միշտ կարդացեք ու բարձր կարդացեք: Թող Աստուծո խոսքը լավ հնչի ձեր տան մեջ, մտնի ներս ու բնակվի ձեր հոգու մեջ լույս տալով ձեզ: Լամպի լույսը էլեկտրականության փառքն է, իսկ ձեր Աստվածավայել կյանքը՝ Աստուծո գործերի:
Ապրեք Իր խոսքով, պահեք Իր պատվիրաննեն ու նա ավելի կսիր ձեզ: Բարի գործեր արեք, սիրեք ու հարգեք իրար, թույլին օգնեք, արդար եղեք ու ներողամիտ: Հիսուսն ասաց, "Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան (ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 14:20):
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment