Google-ը 70 գրասենյակներ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսություններ համար: Ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան:
Ինչպես տեսնում եք ներքևի նկարում, ուր պատկերված են Google- գրասենյակներն ամբողջ աշխարհում, այս հզոր ընկերությունը չունի ոչ մի գրասենյակ Հայաստանում, Կովկասում կամ միջին Ասիայում: Սա մեր երկրի համար, որտեղ ՏՏ ոլորտը համարվում է առաջնային, մեծ հնարավորություն է: Google-ի կամ Apple-ի պես ընկերության նույնիսկ 20-30 ստեղծած աշխատատեղ Հայաստանում, կամ պարզապես ներկայություն՝ վերաբերմունք կփոխի մեր երիտասատդության մեջ, մեր երկրի ապագայի նկատմամբ:
Ինչպե՞ս վարվել:
Բարի նախանձով տեսա որ Google-ը ներդրումներ է անում նույնիսկ Պաղեստինում. Իսկ ինչու՞ ոչ Հայաստանում: Եթե կցանկանաիք մեր երկրում ել այս ընեկրությունը ներդրումներ կատարեր կքաջալերեի, որ գրեիք Gisel Kordestani-ին: Նա Google-ի Նոր Բիզնեսի Զարգացման տնորենն է: Իրեն կարող եք գրել http://www.facebook.com/gisel.kordestani էջից (Twitter: https://twitter.com/GiselKordestani ):
Առավել ևս, եթե կապեր ունենք Silicone Valley-ում, ապա դրանք պետք է օգտագործել այս և նման ընկերություններին Հայաստան հրավիրելու համար:
Մեկ կամ երկու նման ընկերության մուտքը Հայաստան, մագնիսի պես կքաշի մյուսներին, ինչպես դա կարարվեց Հյուսիսային Կարոլինա նահանգում մի քանի տարի առաջ, երբ Google-ն այստեղ եկավ էժան էլեկտրաեներգիայի ու էժան աշխատուժի պատճառով (համեմատ Կալիֆոռնիայի) ու իր հետևից բերեց Apple-ին, որն այստեղ հիմա կառուցում է աշխարհի ամենամեծ դատա-կենտրոններից մեկը:
Եթե Հայաստանում էլեկտաեներգիայի սակագինը էժան է համեմատ այլ երկրների, ապա սա արդեն մեծ առավելություն է ու վստահ եմ որ այս և նման մեծ ընկերոյթյունները կուզենաին լսել այդ մասին:
Բոլորս օգտագործենք մեր կապերը ժողովուրդ հանուն մեր երկրի զարգցման ու հզորացման:
Տեղեկանք: Google Inc
Ընկերության շուկայի կապիտալիզացիա - 227.4 Միլիարդ ԱՄՆ Դոլլար
2012 թվականի 3րդ եռամսյակի եկամուտ - 14.1 Միլիարդ ԱՄՆ Դոլլար ( 3 ամսում):
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com, http://pokrbusiness.blogspot.com/
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com,
Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:
No comments:
Post a Comment