StartUp Cup մրցույթի այս երիտասարդներին լավ նայեք: Սրանք արտագաղթող տեսակից չեն: Թերևս նրանց մազերի սանրվածքը Ձեզ այդքան էլ դուր չգա, բայց այս երիտասարդներն են, որ ձեռներեցության նոր գաղափարներ են առաջ քաշում և սրանց միջոցով է որ Հայաստանն արտադրելու է այնպիսի ապրանքներ ու առաջարկելու է այնպիսի լուծումներ որ աշխարհն ուզենալու է մեզնից գնել:
StartUp Cup-ի կիսաեզրափակիչի մասնակիցները: Source: StartUp Cup Facebook Page. |
Այս տեսակը սերիալ մերիալ չի նայում. Այս տեսակը մտածում ու լուծումներ է առաջակում: Այս տեսակի մեջ են ծնվում Google, Apple, Microsoft և նմանատիպ ընկերություններ:
Հայաստանում տեղի ունեցավ StartUp Cup մրցույթի պարգևատրման
արարողությունը՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում: StartUp Cup-ն օգնում է հայաստանյան շուկայում կառուցել բիզնես մոդելներ նոր գաղափարների շուրջ:
Ներքևում կազմակերպիչների կողմից ուղարկված մամլո հաղորդագրությունն է:
Այսօր` նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Armenia StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով մերկնարկեց Հայաստանում առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը: Հայտարարվեցին հաղթող երեք բիզնես մոդելների անունները այն 11 մասնակիցներից, ովքեր ս.թ. սեպտեմբերին ներկայացրել էին իրենց գաղափարները Հայաստանում StartUp Cup մրցույթին: Մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում Ամերիրկյան Համալսարանում, սկիզբ դրեց Ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում:
StartUp Cup-ի Հայաստանյան կազմակերպիչները: Source: Startup Cup Facebook. |
Սա առաջին տարին է, որ StartUp Cup-ը տեղի է ունենում Հայաստանում` կազմելով StartUp Cup բիզնես մոդել մրցույթների աճող գլոբալ համացանցի մաս:
Հաղթող խումբը` TECTVM /արտասանվում է տեկտում/ մշակեց և ներկայացրեց Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել: <<Այն միանգամայն օրգանական արտադրանք է, որը կանխում է վիրուսային վարակները, և կարող է օգտագործվել թե´ բուժման ընթացքում, թե´ հետո>>, հավատացած են խմբի անդամները:
Երկրորդ մրցանակը տրվեց ArmAudioBooks թիմին, որը որպես բիզնես մոդել մշակել էր <<ամբողջական ձայնային տաղանդի ձայնագրման ստուդիայի գաղափար արհեստավարժ աշխատակազմով և տեխնիկայով, որը մասնագիտացած է աուդիո գրքերի, աուդիո ուղեցույցների և այլ աուդիո ձայնագրման գործում>>: Innovative Greenhouse-ը, որը մշակել է <<եզակի, պատենդային տեխնոլոգիա, ըստ որի գազալցավորման ընթացքում առաջացած էներգիան փոխակերպվում է ջեռուցման և օգտագործվում է ջերմոցներում` ապահովելով միրգ-բանջարեղենի և վարդերի մշակումը շուրջ տարի>> բիզնես մոդելը, ստացավ երրորդ մրցանակը:
Մասնակիցներն աշխատել են իրենց բիզնես մոդելների վրա սկսած ս.թ. օգոստոս ամսից: Սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցեցին «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարի, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած StartUp Cup-ի հիմնադիրները:
«Հայաստանի ձեռներեցները մեզ իրոք ոգեշնչում են: Մենք անհամբերությամբ սպասում ենք տեսնելու, թե այս տարվա Հայաստանի ստարտափների առաջնության հաղթողների առաջարկած մոդելները ինչպես են նպաստելու տնտեսության աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ինչպես են օրինակ ծառայելու Հայաստանի ձեռներեցների նոր սերնդին՝ բիզնես հիմնադրելու միջոցով սեփական նպատակների իրականացմանը հասնելու համար»,- ասում է StartUp Cup-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Շոն Գրիֆինը:
Երեք հաղթողները` TECTVM, ArmAudioBooks և Նորարար Greenhouse-ը, կստանան դրամական մրցանակներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության>> ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից, որը կօգնի թիմերին գործնականորեն նախաձեռնելու կամ ընդարձակելու իրենց բիզնեսը:
««Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է խթանել մրցակցային այն գործընթացը, որը ձեռներեցներին սովորեցնում է մշակել կենսունակ բիզնես մոդելներ, զարգացնել հարաբերությունները պոտենցիալ հաճախորդների հետ և համակողմանի մրցակցության և խորհրդատվության միջոցով իրենց նորաստեղծ բիզնեսները ներկայացնել շուկայում»,- ասում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը:
Հայաստանում StartUp Cup մրցույթը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը:
CEED-ն եզրափակիչ անցած թիմերի հետ նրանց կարիքներին համապատասխան վերապատրաստում կիրականացնի, որպեսի օգնի նրանց կյանքի կոչել իրենց գաղափարները և հաջողությամբ սկսել առաջարկվող ապրանքների և ծառայությունների մատուցումը: Թիմերը կուժեղացնեն իրենց հմտությունները մարքեթինգի, հաշվապահության և բիզնեսին առնչվող այլ ոլորտներում և կաշխատեն իրենց բիզնես պլանների վրա: Ծրագիրը կօգտվի նաև CEFE (Competency-based Economies through the Formation of Enterprise, Ձեռնարկության զարգացման միջոցով տնտեսության պատշաճ կազմակերպում) մեթոդոլոգիայից և կօգտագործի CEED-ի վերապատրաստողների ցանցը, որպեսզի մրցույթի մասնակիցներին հետագա ուղղություն ցույց տա ձեռներեցության նրանց ճանապարհին:
«Սա առաջին տարին է, որ Հայաստանում StartUp Cup մրցույթ է կազմակերպվում, բայց արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են: Այսպիսի գործընկերների հետ աշխատելը և Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա միջոցառումերը Հայաստանում պաշտոնապես հյուրընկալելը մեզ համար չափազանց մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- ասում է Հայաստանի ստարտափների առաջնության կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը:
Հեղինակի կողմից
Սիրելի՛ հայրենակից. պետք չէ թողնել երկիրը և բախտ որոնել օտար ափերում (խոսքս չի վերաբերում ուսման ու մասնագիտական փորձի ձեռքբերման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնելուն): Հայոց հողը բարեբեր է: Արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ պաղ: Գործդ ձեռնարկիր քո երկրի վրա: Աշխատեցրու քո հողը: Հարստացրու քո հայրենիքը: Երբ հաջողես, կստեղծես աշխատատեղեր, կուրախացնես այլոց և կօրհնվես մարդկանց ու Աստծո կողմից:
Հաջողությո՛ւն ամեն ազնիվ ձեռնարկի:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com, http://pokrbusiness.blogspot.com/
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com,
Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:
No comments:
Post a Comment