Monday, November 12, 2012

Հայաստանը կարևոր միջնորդ, իսկ մենք օգտագործենք տնտեսական առիթը


Անկեղծ ասած շատ հավանեցի նախագահներ Սարգսյանի ու Օլանդի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը, մանավանդ՝ երբ այդ մասին վկայում է Ֆրանսիայի նախագահը: Մինչդեռ օրակարգային հարցերի մի մասը սպասված էր (Արցախ, Ցեղասպանություն, Տնտեսական համագործակցություն, Հայ-Ֆրանսյական բարեկամություն), երկու անսպասելի հարցի քննարկում ինձ հատկապես ուրախացրին իրենց համահայկական կարևորությամբ ու անսպասելիությամբ: Սկսենք դրանցից:



1. Սիրիայի ու Սիրիահայության խնդիր: Պրն Օլանդը վկայեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով մտահոգված է Սիրիայի դեպքերով և, որ Սիրիահայությունը զոհ է գնում այս իրադարձություններին: Բանակցությունների նրբություններին ծանոթ չլինելով հանդերձ մեկ բան հստակ է՝ Հայաստանը Սիրիահայության ապահովության խնդիրներն է բարձրացնում Արևմուտքում և հայտնում, որ պաշտպան է համայն հայության շահերի ու իրավունքների, որտեղ էլ որ նրանք լինեն: Իսկ երբ Օլանդն ասում է թե "հասկանում է" և որ այս հարցը պետք է լուծել "միասին," ապա դա նշանակում է, որ Արևմուտքն ընդունում է Հայաստանի այս դերը:

2. Հայաստանը միջնորդ Իրանի և Արևմուտքի միջև: Այս հարցը հավասարապես կարևոր է Հայաստանի համար: "Եվ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության մեսաջները անցկացվեն Պարսկաստանին," թարգմանեց թարգմանչուհին: Սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանը, կամ այլ հարևան երկիր չէ այդ միջնորդը: Այլ, մեսաջներն անցկացվում են Իրանին Հայաստանի միջոցով: Իսկ միջնորդներին հարգում են ու գնահատում:


3. Արցախի հիմնախնդիր: Մեր գերակա շահը պահանջում է խաղաղություն: Դրա համար պետք է, որ Ադրբեջանը բանակցի, այլ ոչ թե մարդասպաններին արդարացնի: Ուրեմն նշվեց Ադրբեջանին բանակցություննեի սեղան վերադարձնելու մասին:

4. Ցեղասպանության մերժման քրեականացում. Հարցը չի փակվել. Հստակ պատգամ Թուրքիային: Նախագահ Օլանդը աջակցում է օրինագխին:

3. Հայ Ֆիանսիական տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնում քաղաքականին զուգահեռ: Ֆրանսիան Հայաստանում երկրորդն է ներդրումների մեծությամբ: Մոտ 100 ընկերություններ են աշխատում մեր երկրում Ֆրանսիական կապիտալով: Քննարկվել է Ֆրանսիական զարգացման կազմակերպության միջոցով տնտեսական և գյուղատնտեսական կապերն ավելի առաջացնելու հարցերը:

5. Ֆրանսահայության դերն ու ներուժը Ֆիանսիայի պատմության, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում և Հայ-Ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:




Անշուշտ մեր երկրի համար շատ լավ է այսպիսի հագեցած օրակարգի քննարկումը: Քանի որ այս բլոգը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման մասին է, որպեսզի քաջալերվի ձեռներեցությունն ու կանխարգելվի արտագաղթը Մայր Հայրենիքից, ողջունում ու քաջալերում ենք Հայ Ֆրանսիական տնտեսական ու քաղաքական կապերի զարգացումն ու հույս հայտնում, որ մեր երիտասարդ ու տարիքավոր ձեռներեցներն ըստ արծանվույս կօգտագործեն այս հնարավորությունը (ինչպես նաև Հոլանդական Մասնավոր Հատվածի Ներդրումներ ծրագրի չօգտագործված հնարավորությունները)՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, կանխելով արտգաղթն ու բարգավաճելով Հայրենի երկիրը:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

No comments:

Post a Comment