Showing posts with label Ներդրումներ Հայաստանում. Show all posts
Showing posts with label Ներդրումներ Հայաստանում. Show all posts

Friday, January 25, 2013

Ֆրանսահայ Ներդրողը Չի Կարողանում 45 Աշխատողներ Գտնել Հայաստանում, Հետ է Հրավիրում Արտագաղթածներին

Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդի աշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում և աշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ է երիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը:



Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակիցեղամիքննարկման, որտեղ ֆրանսիահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում որ չի կարողանում Հայաստանում գտնել 45 որակյալ մասնագետ, որ բավարարեն իրեն բիզնեսի պահանջները:

Նրան ընկերությունը հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոն է հիմնել Երևանում (Call Center) և գրում էր թե ինչքան "բարդ է աշխատողներ հավաքագրել" գործի համար:

Ես այս պահին չգիտեմ թե որքան աշխատավարձ է առաջարկում ընկերությունը, բայց Օլիվիեի մատուցած մտահոգության պատճառներն ավելի խորն են քան աշխատավարձի չափը: Մարդը պարզապես չի կարողանում  որակյալ մասնագետներ գտնել, որպեսզի բավարարի բիզնեսի պահանջը:

Ծնողնե՛ր, Ձեր կամ Ձեր երեխայի մասնագիտությունը և կարողությունները բավարարում են 21-րդ դարի պահանջներին: Եթե ՈՉ ապա Դուք ինչ եք անում դա փոխելու համար:

Ես հարցրեցի Օլիվիեին թե ինչն է բարդության պատճառը: Ահա թե ինչ գրեց նա ինձ (և թույլ տվեց կիսելու այս հոդվածի մեջ):

1. Բարձրակարգ մասնագետների հավաքագրման կազմակերպության կամ ստրուկտուրայի բացակայություն:

2. Օտար լեզվի իմացության ցածր որակ, թե ուսանողների, թե ուսուցիչների:

3. Բոլորն ուզում են միանգամից ղեկավար աշխատել, առանց մասնագիտանալու աշխատանքի պահանջների մեջ:

4. Աշխատավարձի խենթանալի սպասելիքներ, որ անհամեմատելի են են Հայաստանի միջին աշխատավարձի հետ: Երբեմն մեր դիմորդները գեադասում են մնալ իրենց նախկին ցածր վճարվող աշխատանքին (երբեմն նրանք 70 տոկոս ավելի քիչ են վճարվում) քան ընսունել մեր առաջարկը:

5. Դիմորդներից շատ քչերն են իսկապես "մտայնորեն պատրաստ" աշխատելու: Աշխատանքի նկատմամբ նրանց մտածողությունը Հայկական է, այլ ոչ թե համաձայն ժամանակակից Ամերիկյան/Եվրոպական մենեջմենթի ոճի:

6. Մեզ դիմողներից շատերը բավական լուրջ չեն: Նրանք մոտիվացված ու կենտրոնացած չեն:

"Հետևաբար 1 լավ աշխատող գործի ընդունելու համար դու պետք է 150 կանչես, որից ընդհամենը 40-ը ժամանակին կներկայանա, դրանցից ընդհամենը 5-ը պատրաստ կլինի հարցազրույցին, իսկ այդ հինգից միայն մեկը կլինի այնքան լույրջ ու մոտիվացված, որ ի վիճակի կլինի աշխատել մեզ հետ," գրում է Օլիվիեն: "Արդյունքում, մենք, մյուս երկրների համեմատ, բավական ժամանակ ենք վատնում մի քանի  որակյալ անդամներ մեր անձնակազմին հավաքագրելու համար: Նույնիսկ թեր զարգացած երկրներում այս հարցն ավելի էֆֆեկտիվորեն է լուծվում քան Հայաստանում, քանի որ այդ երկրներում կան կազմակերպություններ որոնք միայն մասնագիտանում են բարձրակարգ ու  որակյալ մասնագետների հավաքագրման մեջ, ավելացնում է Օլիվիեն:

Դժբախտաբար Օլիվիեն մենակ չէ իր փորձառության մեջ: Նմանատիպ պատմություններ լսել եմ այլ արտասահմանցի ներդրողներիդ. Ինքս ունեցել եմ նման խնդիր 6 տար առաջ երբ մեր ընկերությունը 7-8 աշխատող ուներ Երևանում. Ավաղ, այն կարճ տևեց աշխատողների ունակություններն աշխատանքային պայմաններին չհամապատասխանելու պատճառով:

Սիրելի երիտասարդներ ու ծնողներ: Մասնագիտություն ընտրելիս 10 չափեք ու նոր կտրեք: Այնպիսի մասնագիտություն ընջտրեք ու հմտացեք, որի պահանջը կա 21-րդ դարում: Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը հպարտանում էր, որ "դասախոսին կանյակ բռթելով" գնահատական էր ստացել: Անցել են տարիներ, ու այսօր այդ երիտասարդը չունի ոչ կարգին աշխատանք, ոչ էլ պահանջված մասնագիտություն. Մի գնացեք այդ ճանապարհով: Լավ սովորեք և ձեր գործի մեջ լավագունը եղեք: Տաշած քարը գետնին չի մնա:

Այժմ աշխարհը կանգնած է գլոբալ տնտեսական ողբերգության առջև:


Ամբողջ աշխարհում, նոր աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծվում՝ բերելով բարգավաճման խոստում: Սակայն հարյուր միլիոնավոր մարդիկ իրենք իրենց առջև փակել են այդ հնարավորությունները, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ կրթությունը եւ հմտությունները:

Եթե ​​ներկայիս տնտեսական ու աշխատուժի միտումները չշրջվեն, հնարավորության ու իրականության միջև անդունդը խորանալու է, ստեղծելով եկամուտների անհավասարություն եւ դանդաղեցնելով համաշխարհային տնտեսության զարգացումը. Խուսափելու համար այսպիսի արդյունքից, շատ կարեւոր է, որ մասնավոր բիզնեսն ու կառավարությունները ողջ աշխարհում համաձայնեն նոր ռազմավարության, որը կբարելավի ուսման ու կրթական հնարավորություննեը այս և հաջորդ սերնդի աշխատողների համար: Իսկ մինչ այդ, սիրելի երիտասարդ, գնդակը քո դաշտում է: ՀՄՈՒՏ և հետևաբար ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԻՐ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ:

Վերադառնանք մեր Օլիվիեին: Նա օգնության կարիք ունի և փնտրում է 45 աշխատողների: Հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոնում օպերատորներ աշխատելու համար նրա ընկերությունը փնտրում է պատասխանատու մարդկանց, որոնք կատարելապես տիրապետում են հետևյալ լեզուներին:

- French,
- English,
- Spanish,
- Italian,
- German,
- Dutch,
- Swedish,
- Finnish,
- Danish,
- Norwegian,
- yiddish (jewish east european language),
- Russian,
- Polish,

Նա գրում որ համալսարաններում չի կարողացել գտնել այնպիսի ուսանողների, որոնք ունեն լեզվի համապատասխան գիտություն: Օլիվիեն այժմ ետ է հրավիրում ատագաղթած հայերին, որոնք ապրում են վերոհիշյալ երկրնեում և հասցրել են կատարելապես տիրապետել տեղի լեզուներին:

Եթե հետաքրքրված եք կամ կարող եք օգնել, խնդրում ենք կապնվեք Օլիվիե Մուրադյանի ընկերության գործավարուհի Մանեի հետ mmisakyan@ics-performance.fr  հասցեով:

Սիրով կուզենայի լսել ձեր տեսակետը: Խնդրեմ այն թողեք քոմմենտների բաժնում: Ինչպիսի՞ն է եղել Ձեր փորձառությունը:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.comwww.emaxhealth.comwww.TorqueNews.com

Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Monday, December 10, 2012

Սիլիկոնային հովտում մեկնարկեց «ԱրմԹեք 2012»-ը


Կալիֆորնիա, ԱՄՆ – Այսօր Սիլիկոնային հովտում մեկնարկեց «ԱրմԹեք 2012» համաժողովը, որն ընթանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում «Սովորելով անցյալից և կերտել ապագան» խորագրի ներքո: 

Munger Conference Center, Paul Brest Hall, Stanford University, Stanford


Համաժողովը հյուրընկալել է Սթենֆորդի համալսարանի քաղաքաշինության և բնապահպանական ճարտարագիտության  ֆակուլտետը: Արդեն հինգերորդ անգամ անցկացվող այս  համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների շուրջ 120 ղեկավարներ, հետազոտողներ, ակադեմիական ոլորտի և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական պաշտոնյաներ Հայաստանից: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ուրվագծել զարգացման հեռանկարները և ընդլայնել ԱՄՆ գործարարության հնարավորությունները:  «ԱրմԹեք 2012» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը և Հայկական միջազգային միջմասնագիտական խումբը (G2IA):
«ԱրմԹեք» 2012 համաժողովի  շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է բիզնեսը բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների անցկացմանը, Սիլիկոնային հովտում տարբեր ընկերություններ գործնական այցերի կազմակերպմանը, համաժողովի մասին իրազեկմանը, ինչպես նաև կազմակերպման աշխատանքների իրականացմանը:
Այս տարի կազմակերպվելու են չորս պանելային ինտերակտիվ քննարկումներ են, որի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել և քննարկել առաջիկա տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները: «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանում. Վերջին զարգացումներն ու հաջողության պատմությունները» խորագիրը կրող առաջին քննարկումը կվարի Միացյալ Նահանգներում հայտնի գրող և սյունակագիր Մայքլ Մելոունը: Քննարկման հյուրերը կլինեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, «Սինոփսիս» (Synopsys), «Ինթել» (Intel) և «Դե-Լինք» (D-Link) կորպորացիաների բարձրաստիճան ղեկավարներ: «Հետազոտություններ, նորարարություն և մասնագիտական աճ» խորագրով երկրորդ քննարկման հյուրերը կլինեն պրոֆեսորներ և տնօրեններ Սթենֆորդի և Հայաստանի ամերիկյան համալսարաններից, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնից և «Լույս» հիմնադրամից: Երրորդ քննարկումը կկոչվի «Բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները», որի բանախոսները կլինեն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Համահայկական բանկի, Զարգացման հայկական գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրենները, «Պրագմա» կորպորացիայի փոխնախագահ Փոլ Դեյվիսը և «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» կազմակերպության կողմից կառավարվող «Կովկասի աճի ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը: Չորրորդ քննարկումը կանցկացվի «Նայելով առաջ. մարտահրավերներ, հնարավորություններ, գործոններ և հաջողություններ» խորագրի ներքո: Բանախոսները կլինեն «Փի-Դի-Էֆ Սոլյուշընս» (PDF Solutions), «Սոուրսիո» (Sourcio), «Նեշնըլ Ինսթրումենթս Արմենիա» (National Instruments Armenia), «Մոթորոլա Մոբիլիթի» (Motorola Mobility) և «Սիսկո» (Cisco) ընկերությունների առաջատար փորձագետներ:
# # #
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Monday, November 12, 2012

Հայաստանը կարևոր միջնորդ, իսկ մենք օգտագործենք տնտեսական առիթը


Անկեղծ ասած շատ հավանեցի նախագահներ Սարգսյանի ու Օլանդի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը, մանավանդ՝ երբ այդ մասին վկայում է Ֆրանսիայի նախագահը: Մինչդեռ օրակարգային հարցերի մի մասը սպասված էր (Արցախ, Ցեղասպանություն, Տնտեսական համագործակցություն, Հայ-Ֆրանսյական բարեկամություն), երկու անսպասելի հարցի քննարկում ինձ հատկապես ուրախացրին իրենց համահայկական կարևորությամբ ու անսպասելիությամբ: Սկսենք դրանցից:



1. Սիրիայի ու Սիրիահայության խնդիր: Պրն Օլանդը վկայեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով մտահոգված է Սիրիայի դեպքերով և, որ Սիրիահայությունը զոհ է գնում այս իրադարձություններին: Բանակցությունների նրբություններին ծանոթ չլինելով հանդերձ մեկ բան հստակ է՝ Հայաստանը Սիրիահայության ապահովության խնդիրներն է բարձրացնում Արևմուտքում և հայտնում, որ պաշտպան է համայն հայության շահերի ու իրավունքների, որտեղ էլ որ նրանք լինեն: Իսկ երբ Օլանդն ասում է թե "հասկանում է" և որ այս հարցը պետք է լուծել "միասին," ապա դա նշանակում է, որ Արևմուտքն ընդունում է Հայաստանի այս դերը:

2. Հայաստանը միջնորդ Իրանի և Արևմուտքի միջև: Այս հարցը հավասարապես կարևոր է Հայաստանի համար: "Եվ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության մեսաջները անցկացվեն Պարսկաստանին," թարգմանեց թարգմանչուհին: Սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանը, կամ այլ հարևան երկիր չէ այդ միջնորդը: Այլ, մեսաջներն անցկացվում են Իրանին Հայաստանի միջոցով: Իսկ միջնորդներին հարգում են ու գնահատում:


3. Արցախի հիմնախնդիր: Մեր գերակա շահը պահանջում է խաղաղություն: Դրա համար պետք է, որ Ադրբեջանը բանակցի, այլ ոչ թե մարդասպաններին արդարացնի: Ուրեմն նշվեց Ադրբեջանին բանակցություննեի սեղան վերադարձնելու մասին:

4. Ցեղասպանության մերժման քրեականացում. Հարցը չի փակվել. Հստակ պատգամ Թուրքիային: Նախագահ Օլանդը աջակցում է օրինագխին:

3. Հայ Ֆիանսիական տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնում քաղաքականին զուգահեռ: Ֆրանսիան Հայաստանում երկրորդն է ներդրումների մեծությամբ: Մոտ 100 ընկերություններ են աշխատում մեր երկրում Ֆրանսիական կապիտալով: Քննարկվել է Ֆրանսիական զարգացման կազմակերպության միջոցով տնտեսական և գյուղատնտեսական կապերն ավելի առաջացնելու հարցերը:

5. Ֆրանսահայության դերն ու ներուժը Ֆիանսիայի պատմության, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում և Հայ-Ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:




Անշուշտ մեր երկրի համար շատ լավ է այսպիսի հագեցած օրակարգի քննարկումը: Քանի որ այս բլոգը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման մասին է, որպեսզի քաջալերվի ձեռներեցությունն ու կանխարգելվի արտագաղթը Մայր Հայրենիքից, ողջունում ու քաջալերում ենք Հայ Ֆրանսիական տնտեսական ու քաղաքական կապերի զարգացումն ու հույս հայտնում, որ մեր երիտասարդ ու տարիքավոր ձեռներեցներն ըստ արծանվույս կօգտագործեն այս հնարավորությունը (ինչպես նաև Հոլանդական Մասնավոր Հատվածի Ներդրումներ ծրագրի չօգտագործված հնարավորությունները)՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, կանխելով արտգաղթն ու բարգավաճելով Հայրենի երկիրը:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Սփյուռքահայ Գործարարուհու Օրինակելի Հաջողությունը Հայաստանում


Մինչդեռ հայ մարդը տուն ու ընտանիք թողած բախտ ու սև աշխատանք է փնտրում ատասահմանում, մեր երկրում կան հաջողության քաջալերելի օրինակներ, որ պետք է հիմք հանդիսանան մտածողության փոփոխության համար:



"Ես մեծ ցանկություն ունեմ, որ հայ ժողովուրդը գնահատի այն, ինչ իրենն է, և դրսի ապրանքի վրա աչք ունենալու փոխարեն՝ զարգացնի և գնի հայկականը: Ես Ամերիկայում ամեն ինչ թողել եմ և եկել եմ այստեղ` հավատալով, որ կարող եմ ինչ-որ բան փոխել: Ուզում եմ, որ բոլորն էլ ունենան այդ հավատը, առանց հավատի ոչինչ չի կարող լինել: Հայաստանում պետք է գնել հայկականը: Ի՞նչ է, հայ լինելը վա՞տ է, մենք մեր ապրանքը տանում ենք ԱՄՆ, ու մարդիկ խենթանում են, իսկ այստեղ ասում են` «ըխք, հայկական է»: Հայերը նախընտրում են չինական կամ թուրքական զիբիլ ապրանքը, քան հայկականը, մինչդեռ մենք կարող ենք կատարյալ ապրանք պատրաստել," մտածելու առիթ է տալիս Աբովյան փողոցի վրա գտնվող «Հայաստանի գանձեր» անունը կրող խանութ-սրահի տնօրինուհին հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը:

Ամբողջ հարցազրույցը կարող էք կարդալ 168.am -ում: Այն վերնագրված է ԱՄՆ-ում հայկական ապրանքից խենթանում են, իսկ այստեղ ասում են` «Ըխք, հայկական է»». Նինա Հովնանյան


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Friday, November 2, 2012

Ինչպես Google-ին բերել Հայաստան Ներդրումների Համար


Google-ը 70 գրասենյակներ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսություններ համար: Ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան:

Ինչպես տեսնում եք ներքևի նկարում, ուր պատկերված են Google- գրասենյակներն ամբողջ աշխարհում, այս հզոր ընկերությունը չունի ոչ մի գրասենյակ Հայաստանում, Կովկասում կամ միջին Ասիայում: Սա մեր երկրի համար, որտեղ ՏՏ ոլորտը համարվում է առաջնային, մեծ հնարավորություն է:  Google-ի կամ  Apple-ի պես ընկերության նույնիսկ 20-30 ստեղծած աշխատատեղ Հայաստանում, կամ պարզապես ներկայություն՝ վերաբերմունք կփոխի մեր երիտասատդության մեջ, մեր երկրի ապագայի նկատմամբ:




Ինչպե՞ս վարվել:

Բարի նախանձով տեսա որ Google-ը ներդրումներ է անում նույնիսկ Պաղեստինում. Իսկ ինչու՞ ոչ Հայաստանում: Եթե կցանկանաիք մեր երկրում ել այս ընեկրությունը ներդրումներ կատարեր կքաջալերեի, որ գրեիք Gisel Kordestani-ին: Նա Google-ի Նոր Բիզնեսի Զարգացման տնորենն է: Իրեն կարող եք գրել http://www.facebook.com/gisel.kordestani էջից (Twitter: https://twitter.com/GiselKordestani ):




Առավել ևս, եթե կապեր ունենք Silicone Valley-ում, ապա դրանք պետք է օգտագործել այս և նման ընկերություններին Հայաստան հրավիրելու համար:


Մեկ կամ երկու նման ընկերության մուտքը Հայաստան, մագնիսի պես կքաշի մյուսներին, ինչպես դա կարարվեց Հյուսիսային Կարոլինա նահանգում մի քանի տարի առաջ, երբ Google-ն այստեղ եկավ էժան էլեկտրաեներգիայի ու էժան աշխատուժի պատճառով (համեմատ Կալիֆոռնիայի) ու իր հետևից բերեց Apple-ին, որն այստեղ հիմա կառուցում է աշխարհի ամենամեծ դատա-կենտրոններից մեկը:

Եթե Հայաստանում էլեկտաեներգիայի սակագինը էժան է համեմատ այլ երկրների, ապա սա արդեն մեծ առավելություն է ու վստահ եմ որ այս և նման մեծ ընկերոյթյունները կուզենաին լսել այդ մասին:

Բոլորս օգտագործենք մեր կապերը ժողովուրդ հանուն մեր երկրի զարգցման ու հզորացման:


Տեղեկանք: Google Inc
Ընկերության շուկայի կապիտալիզացիա - 227.4 Միլիարդ ԱՄՆ Դոլլար
2012 թվականի 3րդ եռամսյակի եկամուտ - 14.1 Միլիարդ ԱՄՆ Դոլլար ( 3 ամսում):


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ: