Showing posts with label Աշխատանք. Show all posts
Showing posts with label Աշխատանք. Show all posts

Friday, January 25, 2013

Ֆրանսահայ Ներդրողը Չի Կարողանում 45 Աշխատողներ Գտնել Հայաստանում, Հետ է Հրավիրում Արտագաղթածներին

Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդի աշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում և աշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ է երիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը:



Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակիցեղամիքննարկման, որտեղ ֆրանսիահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում որ չի կարողանում Հայաստանում գտնել 45 որակյալ մասնագետ, որ բավարարեն իրեն բիզնեսի պահանջները:

Նրան ընկերությունը հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոն է հիմնել Երևանում (Call Center) և գրում էր թե ինչքան "բարդ է աշխատողներ հավաքագրել" գործի համար:

Ես այս պահին չգիտեմ թե որքան աշխատավարձ է առաջարկում ընկերությունը, բայց Օլիվիեի մատուցած մտահոգության պատճառներն ավելի խորն են քան աշխատավարձի չափը: Մարդը պարզապես չի կարողանում  որակյալ մասնագետներ գտնել, որպեսզի բավարարի բիզնեսի պահանջը:

Ծնողնե՛ր, Ձեր կամ Ձեր երեխայի մասնագիտությունը և կարողությունները բավարարում են 21-րդ դարի պահանջներին: Եթե ՈՉ ապա Դուք ինչ եք անում դա փոխելու համար:

Ես հարցրեցի Օլիվիեին թե ինչն է բարդության պատճառը: Ահա թե ինչ գրեց նա ինձ (և թույլ տվեց կիսելու այս հոդվածի մեջ):

1. Բարձրակարգ մասնագետների հավաքագրման կազմակերպության կամ ստրուկտուրայի բացակայություն:

2. Օտար լեզվի իմացության ցածր որակ, թե ուսանողների, թե ուսուցիչների:

3. Բոլորն ուզում են միանգամից ղեկավար աշխատել, առանց մասնագիտանալու աշխատանքի պահանջների մեջ:

4. Աշխատավարձի խենթանալի սպասելիքներ, որ անհամեմատելի են են Հայաստանի միջին աշխատավարձի հետ: Երբեմն մեր դիմորդները գեադասում են մնալ իրենց նախկին ցածր վճարվող աշխատանքին (երբեմն նրանք 70 տոկոս ավելի քիչ են վճարվում) քան ընսունել մեր առաջարկը:

5. Դիմորդներից շատ քչերն են իսկապես "մտայնորեն պատրաստ" աշխատելու: Աշխատանքի նկատմամբ նրանց մտածողությունը Հայկական է, այլ ոչ թե համաձայն ժամանակակից Ամերիկյան/Եվրոպական մենեջմենթի ոճի:

6. Մեզ դիմողներից շատերը բավական լուրջ չեն: Նրանք մոտիվացված ու կենտրոնացած չեն:

"Հետևաբար 1 լավ աշխատող գործի ընդունելու համար դու պետք է 150 կանչես, որից ընդհամենը 40-ը ժամանակին կներկայանա, դրանցից ընդհամենը 5-ը պատրաստ կլինի հարցազրույցին, իսկ այդ հինգից միայն մեկը կլինի այնքան լույրջ ու մոտիվացված, որ ի վիճակի կլինի աշխատել մեզ հետ," գրում է Օլիվիեն: "Արդյունքում, մենք, մյուս երկրների համեմատ, բավական ժամանակ ենք վատնում մի քանի  որակյալ անդամներ մեր անձնակազմին հավաքագրելու համար: Նույնիսկ թեր զարգացած երկրներում այս հարցն ավելի էֆֆեկտիվորեն է լուծվում քան Հայաստանում, քանի որ այդ երկրներում կան կազմակերպություններ որոնք միայն մասնագիտանում են բարձրակարգ ու  որակյալ մասնագետների հավաքագրման մեջ, ավելացնում է Օլիվիեն:

Դժբախտաբար Օլիվիեն մենակ չէ իր փորձառության մեջ: Նմանատիպ պատմություններ լսել եմ այլ արտասահմանցի ներդրողներիդ. Ինքս ունեցել եմ նման խնդիր 6 տար առաջ երբ մեր ընկերությունը 7-8 աշխատող ուներ Երևանում. Ավաղ, այն կարճ տևեց աշխատողների ունակություններն աշխատանքային պայմաններին չհամապատասխանելու պատճառով:

Սիրելի երիտասարդներ ու ծնողներ: Մասնագիտություն ընտրելիս 10 չափեք ու նոր կտրեք: Այնպիսի մասնագիտություն ընջտրեք ու հմտացեք, որի պահանջը կա 21-րդ դարում: Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը հպարտանում էր, որ "դասախոսին կանյակ բռթելով" գնահատական էր ստացել: Անցել են տարիներ, ու այսօր այդ երիտասարդը չունի ոչ կարգին աշխատանք, ոչ էլ պահանջված մասնագիտություն. Մի գնացեք այդ ճանապարհով: Լավ սովորեք և ձեր գործի մեջ լավագունը եղեք: Տաշած քարը գետնին չի մնա:

Այժմ աշխարհը կանգնած է գլոբալ տնտեսական ողբերգության առջև:


Ամբողջ աշխարհում, նոր աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծվում՝ բերելով բարգավաճման խոստում: Սակայն հարյուր միլիոնավոր մարդիկ իրենք իրենց առջև փակել են այդ հնարավորությունները, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ կրթությունը եւ հմտությունները:

Եթե ​​ներկայիս տնտեսական ու աշխատուժի միտումները չշրջվեն, հնարավորության ու իրականության միջև անդունդը խորանալու է, ստեղծելով եկամուտների անհավասարություն եւ դանդաղեցնելով համաշխարհային տնտեսության զարգացումը. Խուսափելու համար այսպիսի արդյունքից, շատ կարեւոր է, որ մասնավոր բիզնեսն ու կառավարությունները ողջ աշխարհում համաձայնեն նոր ռազմավարության, որը կբարելավի ուսման ու կրթական հնարավորություննեը այս և հաջորդ սերնդի աշխատողների համար: Իսկ մինչ այդ, սիրելի երիտասարդ, գնդակը քո դաշտում է: ՀՄՈՒՏ և հետևաբար ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԻՐ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ:

Վերադառնանք մեր Օլիվիեին: Նա օգնության կարիք ունի և փնտրում է 45 աշխատողների: Հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոնում օպերատորներ աշխատելու համար նրա ընկերությունը փնտրում է պատասխանատու մարդկանց, որոնք կատարելապես տիրապետում են հետևյալ լեզուներին:

- French,
- English,
- Spanish,
- Italian,
- German,
- Dutch,
- Swedish,
- Finnish,
- Danish,
- Norwegian,
- yiddish (jewish east european language),
- Russian,
- Polish,

Նա գրում որ համալսարաններում չի կարողացել գտնել այնպիսի ուսանողների, որոնք ունեն լեզվի համապատասխան գիտություն: Օլիվիեն այժմ ետ է հրավիրում ատագաղթած հայերին, որոնք ապրում են վերոհիշյալ երկրնեում և հասցրել են կատարելապես տիրապետել տեղի լեզուներին:

Եթե հետաքրքրված եք կամ կարող եք օգնել, խնդրում ենք կապնվեք Օլիվիե Մուրադյանի ընկերության գործավարուհի Մանեի հետ mmisakyan@ics-performance.fr  հասցեով:

Սիրով կուզենայի լսել ձեր տեսակետը: Խնդրեմ այն թողեք քոմմենտների բաժնում: Ինչպիսի՞ն է եղել Ձեր փորձառությունը:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.comwww.emaxhealth.comwww.TorqueNews.com

Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Friday, January 18, 2013

Նոր Աշխատատեղեր: Մայքրոսոֆթը Երևանում Փնտրում է Մասնագետների


Նոր Աշխատատեղեր: Մայքրոսոֆթը Երևանում Փնտրում է Մասնագետների

Նրանք ովքեր աշխատանք են փնտրում Հայաստանում օգտակար կլինի  մտածեն թե արդյոք իրենց կարողություննեը համապատասխանում են 21-րդ դարում պահանջվող որակներին: Այս նախադասությունը թերևս մի քիչ կոպիտ է հնչում, բայց նպատակս դա չէ, այլ ավագ եղբոր պես ցանկանում եմ մեր սիրելի երիտասարդներին մտածելու առիթ տալ, որ իրենց ուսուման տարիներն անցկացնեն իսկապես գիտելիքներ ձեռզ բերելով ու դրանց մեջ հմտանալով. Եթե այդ տարինեն անցել են, ձեռք բերածն էլ ապարդյուն, ապա մի հուսահատվեք, նորը և ավելի պահանջվածը ձեռք բերեք, դեռ 40-60 տարվա կյանք ունեք և մեկ տարի նորը սովորելով 39-59 տարի ավելի հետաքրքիր կանցնի:

Microsoft Armenia Jobs


Ահա նոր աշխատատեղեր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ): Հետևյալ հայտարարությունը տարածել է Կենտրոնը: Դուք էլ տարածեք. Հավանաբար մեկին, կօգնի գործ գտնել հայրենիքում ու ընտանիք ստեղծելով կյանքը կառուցել մայր հողի վրա:


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ) փնտրում է ՏՏ ոլորտի եռանդուն և արհեստավարժ մասնագետների, ովքեր կատարյալ տիրապետում են Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների/պրոդուկտների ( .NET (C#), WinRT կամ Windows Server 2012) և ցանկանում են դասավանդել/ձեռք բերել դասավանդման փորձ մեր կենտրոնում:

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի մասնագիտական զարգացման հնարավորություն՝այդ թվում Մայքրոսոֆթի կողմից վկայագրված դասավանդողի (Microsoft Certified Trainer) համար նախատեսված դասընթացներ և քննություն: 

Պարտականությունները
  • Մշակել համապատասխան տեխնոլոգիայի վերաբերյալ ուսումնական ծրագիրը` միջազգային ստանդարտներին համապատասխան, վարել որակյալ դասընթացներ սկսնակների և փորձառու մասնագետների համար,
  • Իրականացնել կարիքների գնահատումշահառուկազմակերպությունների կորպորատիվ նպատակների համաձայն և մշակել/առաջարկել օպտիմալ կրթական լուծումներ՝ կիրառելով համապատասխան մեթոդներ,
  • Հետևել շուկայի/ոլորտային միտումներին և տեխնոլոգիական զարգացումներին և համապատասխանաբար բարելավել դասընթացների ուսումնական ծրագրերը, 
  • Պատրաստել դասընթացների կրթական նյութը և պրեզենտացիաները:
Պահանջվողորակավորում
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն համակարգչային գիտությունների ոլորտում,
  • Մայքրոսոֆթ տեխնոլոգիաներով/պրոդուկտներով աշխատելու փորձ,
  • Ծրագրավորման գործիքներ կիրառելու համապատասխան գիտելիքներ,
  • Համապատասխան տերմինաբանության, կոնցեպտների և լավագույն փորձի իմացություն,
  • Ուսանողների և մասնագետների հետ աշխատելու հմտություն,
  • Հաղորդակցման/ներկայացուցչական հմտություններ
  • Տեխնոլոգիական դասընթացների վարման փորձը նախընտրելի է,
  • Անգլերեն լեզվի իմացությունը նախընտրելի է,
Դիմելու կարգը
 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը apply@mic.am էլ. փոստին՝ նշելով վերնագրում «Microsoft Products/Technologies Trainer»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: 

Մենք ապահովում ենք տրամադրող միջավայր, որին կնպաստեն տեխնոլոգիապես հագեցած համակարգչային լսարանները, Մայքրոսոֆթի գերժամանակակից տենոլոգիաների հասանելիությունը և ճկուն աշխատանքային գրաֆիկը:


Հարցերի դեպքում դիմել sona.martirosyan@mic.am կամ 010 545 343 հեռախոսահամարով:


Հարգանքով՝
Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոն