Wednesday, October 24, 2012

Ինչպես Սկսել Աճուրդի Բիզնես և Շահել 12 Միլիոն


Մեր տներից շատերում արվեստի գեղեցիկ գործեր ու դեկորներ կան: Մարդիկ կամ վաճառում են, կամ գնում արվեստի գործեր: Նրանք, ովքեր ունեն գործեր, երբեմն չգիտեն թե ինչպես և որտեղ վաճառեն իրենց հավաքածուն/ստեղծագործությունները: Ահա թե ինչպես փոքր աճուրդի գաղափարը կoգնի և Ձեզ (որպես բիզնեսմեն) և վաճառողին և գնորդին, տարեկան մոտ 12 միլլիոն դրամի շահ ապահովելով Ձեզ և 24 միլլոն մեր արվեստագետներին:

Արվեստի գործերի շուկան շատ մեծ է: Աշխարհում բնակչության մեծացման հետ զուգահեռ աճում է նաև արվեստի ստեղծագործությունների շուկան: Արվեստի գործերի աճուրդի բիզնես սկսելը Ձեզ կտա գործի մեջ որոշակի անկախություն և հաստատուն եկամուտ, եթե խելացի վարվեք:

Հայաստանում հարյուրավոր, իսկ ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր արվեստագետներ կան, որ չեն կարողանում վաճառել, կամ չգիտեն որտեղ վաճառել իրենց ստեղծագործությունները: Ինչու՞ չվաճառել իրենց համար, իրենց փոխարեն: Մեր երկրում այս գործը կազմակերպելը շատ հեշտ է և կարելի է գլուխ բերել ընդհամենը մի քանի հազար դրամի ներդրմամբ:  

Բիզնեսի մեջ ներդրում կատարելու հիմնական ծախսը գնում է գովազդի վրա: Դուք կարող էք մի քանի հազար դրամի գովազդ անել և իրազեկել պոտենցիալ գնորդներին, կարող եք մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար դրամների գովազդ անել մամուլում. Իսկ եթե սոցիալական ցանցերում ունեք լավ ներկայություն, թերևս գործը գլուխ բերեք անվճար: Այնպես որ, կարող էք սկսել փող աշխատել անմիջապես, նախապատրաստական գործնթացն սկսելով:

Սկսեք, այցելելով արվեստի դպրոցներ, նկարչների, քանդակագործների և այլ արվեստների միություններ. Չմոռանաք նաև Վերնիսաժ: Այսպիսով, սկսել ներկայացնել Ձեր ծառայությունները այն արվեստագետներին, որ ցանկանում են վաճառել իրենց ստեղծագործությունները:

Հենց որ արդեն  ունենաք մի քանի հարյուր արվեստի գործեր (որ իրենց վարպետները ցանկանում են վաճառել) կարող էք կայացնել Ձեր առաջին աճուրդը: Ձեզ անհրաժեշտ է վարձել ժամանակվոր մի վայր ուր Դուք կկայացնեք Ձեր առաջին մեկօրյա աճուրդը: Լավագույն վայրը կարող է լինել մի որևէ  հյուրանոցի հանդիպումների համար նախատեսված սրահ, կամ բանկետի սրահ: Դուք կարող էք այս սրահը նույնիսկ անճար վերցնել մեկ օրով կամ մի քանի ժամով, եթե կարողանաք սրահի մենեջերին համոզել, որ ուտելիքի ու խմիչքի վաճառքն այնքան ներուժ ունի, որ ամբողջապես կծածկի ենթադրյալ վարձը: Բացի դրանից մենեջերին ցույց տվեք, որ եթե Դուք աճուրդը կայացնեք իրենց հյուրանոցային սրահում, ապա իրենք ևս կշահեն, քանի որ Դուք աճուդի վայրը պետք է նշեք գովազդում, որը  նաև անվճար գովազդ է նաև հյուրանոցի համար: Եթե 5-6 հյուրանոցի առաջարկեք, մեկը հաստատ Ձեզ կնդունի շատ փոխշահավետ պայմաններով:

Մնացածն արդեն հեշտ է: Պարզապես անցկացրեք Ձեր առաջին աճուրդը:

Դուք պարդաիր չէ որ լինեք աճուրդի վարպետ, որպեսզի կայացնեք հաջողակ աճուրդի բիզնես: Պազապես հագնվեք կոկիկ, ցանկալի է կոստյում և փողկապ: Ունեցեք ներկայանալի տեսք: Հենց որ այլևս մասնագիտանաք այս բիզնեսի մեջ, կարող էք կրկնօրինակել պրոցեսը և աճուրդներ կայացնել Հայաստանի այլ քաղաքներում և ավաններում. Տա Աստված, որ ավելի հաջողեք ու մի օր դառնաք միջազգային ընկերություն:

Բիզնեսի Պահանջները
Կոմպյուտերային ունակություններ ունենալը առավելություն կլինի, որպեսզի կարողանաք աճուրդի հանված ստեղծագործությունները նախորոք կատալոգ անել:

Որքան Ծախս Անել
Արվեստի աճուրդի ծառայություն մատուցելու միակ ծախսը դա Ձեր ժամանակն է և գովազդային բյուջեն: Հենց որ մոտավորապես իմանաք ու հաստատեք թե ինչ արժեքի ապրանք էք վաճառելու այնժամ Դուք կարող էք որոշել Ձեր գովազդի բյուջեն: Ընդհանրապես ասում են թե լավ է, որ աճուրդի հանված ստեղծագործությունների ընդհանուր արժեքի 5-10 տոկոսը ծախսել գովազդի վրա: Եթե Դուք հաշվարկում կամ ակնկալում էք, որ աճուրդի ժամանակ Դուք կունենաք 100 000 դրամի առևտուր, ապա թերևս լավ է, որ 5 000 կամ 10 000 դրամ ծախսեք գովազդի վրա:

Շահույթի Պոտենցյալը
Օգտվեք վճարման կարգի հիմնական բանաձևից: Ամեն մի աճուրդային վաճառքից գանձեք 50 տոկոս: Սա Ձեզ կօգնի փակելու Ձեր ծախսերը և արդար շահույթ ապահովելու Ձեր բիզնեսի համար:

Եթե Դուք աճուրդը կազմակերպեք ամիսը մեկ անգամ և ամեն անգամ ունենաք մոտ 4 միլլիոն դրամի համախառն եկամուտ, ապա 2 միլլիոն վճարելով արվեստագետներին (50 տոկոս) և 100 000-ից 200 000 վճարելով գովազդի վրա, Դուք տարեկան կունենաք մոտ 12 միլլիոն Դրամի շահ: Սա, անշուշտ մոտավոր հաշվարկ է. Ամեն ինչ կախված է թե Դուք որքան գումարի արվեստի ստեղտսագործություններ կվաճառեք ամեն մի աճուրդին:

Սիրելի՛ հայրենակից, ինչպես տեսնում ես, մեր հայրենիքում հաջողելու դեռևս շատ, չօգտագործված ու հետաքրքիր տարբեակներ կան: Պետք չկա թողնել երկիրն ու բախտ որոնել օտար ափերում (խոսքս չի վերաբերում ուսման ու մասնագիտական փորձի ձեռքբերման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնելուն): Հայոց հողը բարեբեր է: Արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ պաղ: Գործդ ձեռնարկիր քո երկրի վրա: Աշխատեցրու քո հողը: Հարստացրու քո հայրենիքը: Երբ հաջողես, կստեղծես աշխատատեղեր, կուրախացնես այլոց և կօրհնվես մարդկանց ու Աստծո կողմից:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

No comments:

Post a Comment