Երբեմն բիզնեսի մեջ բավարարվածության և ուրախության ճանապարհն այն չէ թե ինչ ես անում, այլ թե ինչ չես անում: Օրինակ մտածիր թե ինչ կպատահի եթե Դու հետևյալ 10 սովորույթները դադարեցնես:
1. ՄԵՂԱԴՐԵԼ
Մարդիկ սխալներ են գործում: Աշխատողները չեն արդարացնում Ձեր սպասելիքները, իսկ առաքողները
չեն
առաքում
ժամանակին:
Դուք
մեղադրում
եք
նրանց
Ձեր
պրոբլեմների
համար:
Բայց
թերևս
Դուք
էլ
մեղադրելու
տեղ
ունեք:
Միգուցե
բավական
չեք
պատրաստել
նրանց
կամ
չափից
շատ
եք
պահանջել
չափից
շուտ:
Նեղության ու անհաջողության ժամանակ պատասխանատվություն
վերցնելը
զորացնող
հատկություն
ունի
աշխատողների
և
թիմի
վրա,
որովհետև
Դուք
կենտրոնանում
եք
բաներն
ավելի
խելացի
անելու
վրա:
Իսկ
երբ
գործերն
ավելի
խելացի
ու
լավ
են
ընթանում
Դուք
ել
Ձեզ
ավելի
լավ
եք
զգում:
2. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ
Ձեզ ոչ ոք չի սիրում Ձեր հագուստի, մեքենայի, պաշտոնի, ունեցվածքի կամ նվաճումների համար: Դրանք բոլորը բաներ են: Մարդիկ կարող է սիրեն Ձեր ունեցածը, բայց դա չի նշանակում նրանք սիում են Ձեզ: Մակերեսորեն Ձեզ կսիրեն Ձեր ունեցվածքի համար, բայց մակերեսայնորեն նշանակում է անէականորեն.
Իսկ
ու՞մ
է
պետք
այն
հարաբերությունը
որն
ըստ
էության
չէ:
Իրական ու արժեքի հիման վրա ստեղծված հարաբերությունները Ձեզ ուրախություն կբերի, իսկ իրական
ու
էական
հարաբերությունները
ձևավորվում
են
միայն
այն
ժամանակ
երբ
Դուք
դադարում
եք
մարդկանց
տպավորել
և
սկսում
եք
փորձել
ներկայանալ
այն
ինչ
որ
կաք.
Առանց
ավելորդ
տպավորությունների:
3. ԿԱՌՉԵԼ
Երբ մի բանից վախենում եք կամ անապահով զգում, Դուք սկսում եք պինդ բռնվել Ձեր իմացածից, թեև Դուք գիտեք, որ այն ինչ գիտեք այնքան էլ լավ չէ Ձեր համար: Վախի կամ անապահովության բացակայությունը նույնպես
երջանկություն
չէ:
Մի՛
կառչեք
Ձեր
իմացածից
երբ
գիտեք,
որ
այն
այնքան
էլ
լավ
չէ
Ձեր
համար:
Թողեք
այն
երբ
հարկ
է
և
փորձեք
նոր
մօտեցումներ:
Եթե
նույնիսկ
Դուք
չհաջողեք,
ապա
միայն
այն
պատճառով,
որ
նոր
բան
փորձեցիք
Դուք
Ձեզ
լավ
կզգաք:
4. Մի Ընդհատեք
Ընդհատելը միայն անքաղաքավարություն չէ: Երբ դիմացինին
ընդհատում
ես
դրանով
նրան
ասւմ
ես,
որ
չես
լսում
որ
հասկանաս,
այլ
լսում
ես,
որ
որոշես
թե
ինչ
ես
ասելու:
Ուզու՞մ եք, որ մարդիկ սիրեն Ձեզ: Լսեք թե ինչ են ասում: Կենտրոնացեք նրանց ասածի վրա: Հարցեր տվեք: Դրանք կոգնեն, որ ավելի լավ հասկանաք դիմացինի ասածը:
Նրանք կսիրեն Ձեզ, իսկ Ձեզ դուր կգա սիրված լինելու զգացումը:
5. Մի Նվնվացեք
Նվնվալը միշտ բարդացնում է իրավիճակը, քանի որ Ձեր խոսքերն իշխանություն ունեն Ձեր վրա: Երբ գործը
վատ
է
գնում
նվնվալու
և
բողոքելու
փոխարեն
ջանք
թափեք
իրավիճակը
շտկելու:
Մի կենտրոնացեք այն բանի վրա թե ինչն է սխալ, այլ թե Դուք ինչպես կշտկեիք իրավիճակը: Ձեր ընկերներին էլ նույն խրատը տվեք: Ընկերը ընկերոջ բողոքն ու նվվոցը լսելու համար չէ միայն, այլ նաև օգնելու բարելավելու ընկերոջ կյանքը:
6. Մի Իշխիր
Հասկացանք, որ Դու ղեկավարն ես: Բայց Դու կարող ես վերահսկել ու իշխել միայն քեզ: Իշխող վերահսկումը երկար չի գնա: Այն հաճախ պահանջում է ուժի գործադրում, վախ, անհարկի հեղինակություն կամ որոշակի
աստիճանի
ճնշում:
Սրանցից
ոչ
մեկր
Քեզ
չի
թողնի,
որ
լավ
զգաս:
Այնպիսի մարդկանց գտի, որ ուզում են քեզ հետ այնտեղ գնալ ու դու ես ուզում հասցնել քո ընկերությունը: Նրանք ավելի շատ կաշխատեն, ավելի շատ հաճույք կստանան գործից և ավելի լավ հարաբերություններ կստեղծեն գործնական
և
անհատական
հողի
վրա:
7. Մի Քննադատիր Չափից Շատ
Թերևս դու ավելի կրթված ես ու ավելի փորձառություն ունես, բայց դա քեզ չի դարձնում ավելի իմաստուն, ավելի լավ ու ավելի խելացի: Դու, որպես գործի կառավարիչ անզուգական չես, այլ այս ամենը քեզ միայն դարձնում են այն ինչ որ դու ես՝ ԴՈՒ:
Ամեն մարդ տարբեր է՝ ոչ թե լավ կամ վատ, այլ պարզապես տարբեր: ԳՆԱՀԱՏԻՐ այդ տարբերությունը, այլ ոչ թե թերությունները և դու քեզ, ընկերներիդ
ու
գործդ
կտեսնես
ավելի
լուսավոր
բարձրունքում:
8. Չափից շատ մի քարոզիր
Զգու՛յշ եղեք: Չափից շատ քարոզելն էլ քննադատության պես մի բան է: Իսկ այտեղից մինչև դատել ընդհամենը մի քայլ է:
Երբ շատ ես բարձրանում, սկսում ես մարդկանց վերևից նայել ու քեզ թվում է թե դու ամեն ինչ գիտես բոլորի մասին: Այնուհետև սկսում ես մարդկանց գլխին քարոզներ կարդալ ավարտաճառերի տեսքով, այլ ոչ թե մտքի խորությամբ:
Այդ
ժամանակ
մարդիկ
կսկսեն
քեզ
լսել,
բայց
ականջ
չեն
դնի.
9. Մի լռվի անցյալի վրա երբ դասը սովորել ես
Անցյալը շատ արժեքավոր է: Սովորիր անցյալի սխալներից, սովորիր ուրիշի սխալներից ու անցիր առաջ: Բայց սա կախված է նպատակի վրա քո կենտրոնանալու կարողության աստիճանից:
Անցյալն ընդհամենը ուսուցանելու համար է: Այն չի բնութագրում
քո
ներկան
եթե
դու
ճիշտ
դաս
ես
քաղում
անցյալից
ու
անցնում
առաջ,
կերտելու
քո
ապագան:
Պարզապես
տես
ինչն
էր
սխալ
և
թե
դու
ինչ
կարող
ես
անել,
որ
հաջորդ
անգամ
այդ
սխալը
չկրկնվի:
10. ՄԻ Վախեցիր
Բոլորս ինչ որ բանից միշտ վախենում ենք: Հետևաբար, հաճախ տատանվում ենք վճռական որոշումներ կայացնել: Շաբաթներն ու տարինեն անցնում են, իսկ մեր երազները մնում անկատար:
Մի թող, որ վախը հետ պահի քեզ քո բարի նպատակներից: Մի թող, որ քո երազներն անկատար մնան: Ինչ բար նպատակ որ ունես սկսիր ի կատար ածել այսօր: Քո վախը մի կողմ դիր, ու սկսիր այսօր: Հակառակ դեպքում այսօը կգնա ու վաղը կգա, իսկ այսօրը կգնա հավիտյան: Հիշի՛ր, բիզնես սկսելու համար քաջություն է պահանջվում. Այս օրը որ դու ունես քո ամենաթանկ ակտիվներց մեկն է:
Սկսիր այսօր քո հողի վրա: Շինիր քո տունը, կերտիր քո պատմությունը և կզգաս ի վերուստ եկած օրհնությունը:
Գործարարական ոգին միշտ վառ է եղել Հայոց մեջ: Թափ տուր այն այսօր, սրբիր հուսահատության փոշուց, աշխատացրու
այն
այստեղ
ու
կառուցիր
Հայկական
երազը
Քո,
Ծնողներիդ,
Զավակներիդ
ու
Ընկերներիդ
համար:
Այս հոդվածը մասամբ հարմարեցվել էր Ամերիկյան թղթակից Ջեֆֆ Հադենի գաղափարներից:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete