Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակիցեղամիքննարկման,
որտեղ
ֆրանսիահայ
ներդրող
Օլիվիե
Մուրադյանը
մտահոգություն
էր
հայտնում
որ
չի
կարողանում
Հայաստանում
գտնել
45 որակյալ
մասնագետ,
որ
բավարարեն
իրեն
բիզնեսի
պահանջները:
Նրան ընկերությունը հաճախորդների սպասարկման հեռախոսակապի
կենտրոն
է
հիմնել
Երևանում
(Call Center) և գրում էր թե ինչքան "բարդ է աշխատողներ հավաքագրել" գործի համար:
Ես այս պահին չգիտեմ թե որքան աշխատավարձ է առաջարկում ընկերությունը, բայց Օլիվիեի
մատուցած
մտահոգության
պատճառներն
ավելի
խորն
են
քան
աշխատավարձի
չափը:
Մարդը
պարզապես
չի
կարողանում որակյալ մասնագետներ
գտնել,
որպեսզի
բավարարի
բիզնեսի
պահանջը:
Ծնողնե՛ր, Ձեր կամ Ձեր երեխայի մասնագիտությունը և կարողությունները
բավարարում
են
21-րդ
դարի
պահանջներին:
Եթե
ՈՉ
ապա
Դուք
ինչ
եք
անում
դա
փոխելու
համար:
Ես հարցրեցի Օլիվիեին թե ինչն է բարդության պատճառը: Ահա թե ինչ գրեց նա ինձ (և թույլ տվեց կիսելու այս հոդվածի մեջ):
1. Բարձրակարգ մասնագետների հավաքագրման կազմակերպության
կամ
ստրուկտուրայի
բացակայություն:
2. Օտար լեզվի իմացության ցածր որակ, թե ուսանողների, թե ուսուցիչների:
3. Բոլորն ուզում են միանգամից ղեկավար աշխատել, առանց մասնագիտանալու աշխատանքի պահանջների մեջ:
4. Աշխատավարձի խենթանալի սպասելիքներ, որ անհամեմատելի
են
են
Հայաստանի
միջին
աշխատավարձի
հետ:
Երբեմն
մեր
դիմորդները
գեադասում
են
մնալ
իրենց
նախկին
ցածր
վճարվող
աշխատանքին
(երբեմն
նրանք
70 տոկոս
ավելի
քիչ
են
վճարվում)
քան
ընսունել
մեր
առաջարկը:
5. Դիմորդներից շատ քչերն են իսկապես "մտայնորեն պատրաստ"
աշխատելու:
Աշխատանքի
նկատմամբ
նրանց
մտածողությունը
Հայկական
է,
այլ
ոչ
թե
համաձայն
ժամանակակից
Ամերիկյան/Եվրոպական
մենեջմենթի
ոճի:
6. Մեզ դիմողներից շատերը բավական լուրջ չեն: Նրանք մոտիվացված ու կենտրոնացած չեն:
"Հետևաբար 1 լավ աշխատող գործի ընդունելու համար դու պետք է 150 կանչես, որից ընդհամենը 40-ը ժամանակին
կներկայանա,
դրանցից
ընդհամենը
5-ը
պատրաստ
կլինի
հարցազրույցին,
իսկ
այդ
հինգից
միայն
մեկը
կլինի
այնքան
լույրջ
ու
մոտիվացված,
որ
ի
վիճակի
կլինի
աշխատել
մեզ
հետ,"
գրում
է
Օլիվիեն:
"Արդյունքում,
մենք,
մյուս
երկրների
համեմատ,
բավական
ժամանակ
ենք
վատնում
մի
քանի որակյալ անդամներ
մեր
անձնակազմին
հավաքագրելու
համար:
Նույնիսկ
թեր
զարգացած
երկրներում
այս
հարցն
ավելի
էֆֆեկտիվորեն
է
լուծվում
քան
Հայաստանում,
քանի
որ
այդ
երկրներում
կան
կազմակերպություններ
որոնք
միայն
մասնագիտանում
են
բարձրակարգ
ու որակյալ մասնագետների
հավաքագրման
մեջ,
ավելացնում
է
Օլիվիեն:
Դժբախտաբար Օլիվիեն մենակ չէ իր փորձառության մեջ: Նմանատիպ
պատմություններ
լսել
եմ
այլ
արտասահմանցի
ներդրողներիդ.
Ինքս
ունեցել
եմ
նման
խնդիր
6 տար
առաջ
երբ
մեր
ընկերությունը
7-8 աշխատող
ուներ
Երևանում.
Ավաղ,
այն
կարճ
տևեց
աշխատողների
ունակություններն
աշխատանքային
պայմաններին
չհամապատասխանելու
պատճառով:
Սիրելի երիտասարդներ ու ծնողներ: Մասնագիտություն ընտրելիս 10 չափեք
ու
նոր
կտրեք:
Այնպիսի
մասնագիտություն
ընջտրեք
ու
հմտացեք,
որի
պահանջը
կա
21-րդ
դարում:
Տարիներ
առաջ
ծանոթներիցս
մեկը
հպարտանում
էր,
որ
"դասախոսին
կանյակ
բռթելով"
գնահատական
էր
ստացել:
Անցել
են
տարիներ,
ու
այսօր
այդ
երիտասարդը
չունի
ոչ
կարգին
աշխատանք,
ոչ
էլ
պահանջված
մասնագիտություն.
Մի
գնացեք
այդ
ճանապարհով:
Լավ
սովորեք
և
ձեր
գործի
մեջ
լավագունը
եղեք:
Տաշած
քարը
գետնին
չի
մնա:
Այժմ աշխարհը կանգնած է գլոբալ տնտեսական ողբերգության առջև:
Ամբողջ աշխարհում, նոր աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծվում՝
բերելով
բարգավաճման
խոստում:
Սակայն
հարյուր
միլիոնավոր
մարդիկ
իրենք
իրենց
առջև
փակել
են
այդ
հնարավորությունները,
քանի
որ
նրանք
չունեն
անհրաժեշտ
կրթությունը
եւ
հմտությունները:
Եթե ներկայիս տնտեսական ու աշխատուժի միտումները չշրջվեն, հնարավորության ու իրականության
միջև
անդունդը
խորանալու
է,
ստեղծելով
եկամուտների
անհավասարություն
եւ
դանդաղեցնելով
համաշխարհային
տնտեսության
զարգացումը.
Խուսափելու
համար
այսպիսի
արդյունքից,
շատ
կարեւոր
է,
որ
մասնավոր
բիզնեսն
ու
կառավարությունները
ողջ
աշխարհում
համաձայնեն
նոր
ռազմավարության,
որը
կբարելավի
ուսման
ու
կրթական
հնարավորություննեը
այս
և
հաջորդ
սերնդի
աշխատողների
համար:
Իսկ
մինչ
այդ,
սիրելի
երիտասարդ,
գնդակը
քո
դաշտում
է:
ՀՄՈՒՏ
և
հետևաբար
ՊԱՀԱՆՋՎԱԾ
ՄԱՍՆԱԳԵՏԸ
ԴԱՐՁԻՐ
ՔՈ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ:
Վերադառնանք մեր Օլիվիեին: Նա օգնության կարիք ունի և փնտրում է 45 աշխատողների: Հաճախորդների սպասարկման
հեռախոսակապի
կենտրոնում
օպերատորներ
աշխատելու
համար
նրա
ընկերությունը
փնտրում
է
պատասխանատու
մարդկանց,
որոնք
կատարելապես
տիրապետում
են
հետևյալ
լեզուներին:
- French,
- English,
- Spanish,
- Italian,
- German,
- Dutch,
- Swedish,
- Finnish,
- Danish,
- Norwegian,
- yiddish (jewish east european language),
- Russian,
- Polish,
Նա գրում որ համալսարաններում չի կարողացել գտնել այնպիսի ուսանողների, որոնք ունեն
լեզվի
համապատասխան
գիտություն:
Օլիվիեն
այժմ
ետ
է
հրավիրում
ատագաղթած
հայերին,
որոնք
ապրում
են
վերոհիշյալ
երկրնեում
և
հասցրել
են
կատարելապես
տիրապետել
տեղի
լեզուներին:
Եթե հետաքրքրված եք կամ կարող եք օգնել, խնդրում ենք կապնվեք Օլիվիե Մուրադյանի ընկերության գործավարուհի Մանեի հետ
mmisakyan@ics-performance.fr հասցեով:
Սիրով կուզենայի լսել ձեր տեսակետը: Խնդրեմ այն թողեք քոմմենտների բաժնում: Ինչպիսի՞ն է եղել Ձեր փորձառությունը:
Սիրով կուզենայի լսել ձեր տեսակետը: Խնդրեմ այն թողեք քոմմենտների բաժնում: Ինչպիսի՞ն է եղել Ձեր փորձառությունը:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ: