Showing posts with label Գյուղատնտեսություն. Show all posts
Showing posts with label Գյուղատնտեսություն. Show all posts

Friday, January 11, 2013

Նոր Տարվա Թանկությունները Ջերմոցային Տնտեսության ու Տասնյակ Հազարավոր Աշխատատեղերի Առիթ


Նոր Տարվա առևտրային եռուզեռի շրջանին շատերը բողոքում էին թանկություններից, հատկապես վարունգի: Միշտ հիշե՛ք, որ ամեն մի թանկություն այդ ապրանքի քչության ու պակասության նշանն է, հետևաբար նոր բիզնես հնարավորության առիթ:

Մենք սիրում ենք բռնել արտագաղթի ու Հիուսիսային ցուրտ վայրերում բատրակության ճամբան: Տեսնես մեկը հաշվե՞լ է արտագաղթող խոպանչու թեր և դեմ կողմերը, թե աշխատավարձից ինչքան է ծախսվում ճանապարհի վրա, թե քանի ամիս պարապուրդի են մնում և թե ինչ արժե երբ երեխաներն առանց հոր են մեծանում, փողոցում, իսկ կանայք ամիսներով մնում առանց ամուսինների: Տակն ի՞նչ է մնում: Գիտեմ, լավ օրից չի որ գնում են, բայց եկեք տեսնենք կա՞ արդյոզ Հայաստանում այլնտրանք, որ կարող ենք օգտագօրծել:

Պարզվում է, որ կա վատ օգտագօրծված մի շատ լավ հնարավորություն, որ գյուղում ապրող ամեն մի մարդ կաորղ է անել՝ ՍԿՍԵԼ ՋԵՐՄՈՑ:

Նոր Տարվա շրջանին այս նկարը շատ տարածվեց ինտերնետում:  Վարունգի գինը գերազանցել էր բոլոր սպասելիքներն ու վաճառվում էր 16950 դրամով...



Սա առաջին հերթին մի բան է նշանակում: Վարունգի պահանջարկը մեծապես գերազանցում է առաջարկը: Վարունգ շատ քիչ կա:

Ուտելիք արտադրելն ու մարդկանց կերակրելը միշտ էլ եղել է օրհնյալ, բարի ու շնորհակալ գործ:

Մեր հողերի մեծամասնությունը պարապ են, շատերի տերերը խոպաններում: Սիրելի Հայ տղամարդիկ (և ինչու չէ, նաև կանայք) ԱՀԱ ՁԵԶ ՄԻ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՂԾԵՔ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ձմռան համար բանջարեղեն արտադրեք: Դրանով կարող եք լավ տուն պահել ձեր հողի վրա:

Ես գյուղատնտես չեմ, բայց ինտերնետում մի քիչ փնտրելով հասկացա, որ կան փոքր ջերմոցներ ստեղծելու շատ էժան տարբերակներ: Օրինակ, կարելի է ապակիների փոխարեն սկսել ցելոֆանով: Ջերմոցի ձմեռային տաքացման համար էլ կան հետաքրքիր ու էֆֆեկտիվ տարբերակներ:

Ջերմոցային գյուղատնտեսությունը հաստատակամորեն զարգանում է ածխարհում. Մարդիկ շատանում են՝ ավելացնելով ուտելիքի պահանջարկը:

Ջերմոցային առավելությունները

Ա. Աճեցման երկար սեզոնը թույլ է տալիս ավելի շատ բերք աճեցնելու

Բ. Կարող է օգնել առավելագույնի հասցնել հողերի օգտագործումը, եթե տարածքը օգտագործվում է արդյունավետ

Գ. Ավելի լավ է վերահսկվում վնասատուների եւ հիվանդությունների  մուտքը ջերմոց:

Դ. Հեշտ վերահսկվում է ջերմոցի կլիման՝ ջերմաստիճանն ու աճեցման պայմանները:

Ե. Ավելի էժան է աշխատուժը, քանի որ ավելի քիչ է պահանջվում:

Զ. Ջերմոցները թեթեւ կառույցներ են, հեշտ է տեղափոխել նոր վայր:

Եթե ամեն հայ գյուղացի մի փոքրիկ ջերմոց ունենա իր տնամերձ հօողամասում

1. Իր ուտելիքի ծախսը կկրճատեր

2. Տարին 12 ամիս ապրանք վաճառելով տունն ու օջախը կպահեր

3. Չեր արտագաղթի և օտարի մուննաթին ստրուկ չէր դառնա

4. Ձմռանը վարունգի և այլ բանջարեղենի գները մի քանի անգամ կեժանանային՝ դառնալով շատ ավելի մատչելի:

5. Հայաստանում կյանքը կեժանանար ու կդառնար ավելի հաճելի

6. Հայաստանի բնակչության մոտ 30 տոկողը կունենար ապահով ու հարգելի աշխատանք: Մարդիկ կլինեյին իրենց գործի տերը: Քանի որ, այսօր գյուղերում աշխատանք չկա, սա կնշանակեր աշխատատեղերի ավելացում 20-30 տոկոսով:

Եթե այս հոդվածը Ձեզ հետաքրքրեց, արտատպեք այն. Եթե բարեկամ ունեք, որ պատրաստվում է արտագաղթելու, այս հոդվածը իրեն էլ ցույց տվեք. Ջերմոցները եկամտաբեր են ու տարածվում են աշխարհում: Սա գաղափար է, որ արժե ու պետք է տարածել:

Եզրափակելով, ահա մի տեսահոլովակ թե ինչպես ջերմոց սկսել փոքր ներդրմամբ: