Tuesday, November 13, 2012

Այսօր Բարության Միջազգային Օրն Է - Ահա Թե Դու Ինչ Կարող ես Անել



Այսօր Բարության Միջազգային օրն է: Հայաստանյան հասարակությանն այսօր (և բոլորին) շատ բարի գործեր են պետք: Եկեք այսօր ամեն մեկս մեկ հատ հատուկ բարի գործ կատարենք, մեկին օգնենք, մյուսին մի քաղցր գնահատանքի խոսք ասենք.

Օրինակ, փողոցում երբ հավաքարարին կամ ավլողին տեսնեք, մի քաղցր խոսք ասեք, որ գնահատում էք նրա աշխատանքը, որ Ձեր ոտքի տակ մաքուր է պահում: Ձեր ծնողին պատվեք, ուսուցչուհուն, հարևանին, անծանոթին մի լավ բան ասեք ու գնահատանքի զգացում փոխանցելով խանդավառեք նրանց սրտերը: Այսպիսի բաները սուր վարակիչ են ու շղթայի պես կտարածվեն ու մի օր էլ թերևս ետ գան Ձեզ: Գոնե ամենաքիչը այս գրվածքը Share արեք:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ:

Monday, November 12, 2012

Հայաստանը կարևոր միջնորդ, իսկ մենք օգտագործենք տնտեսական առիթը


Անկեղծ ասած շատ հավանեցի նախագահներ Սարգսյանի ու Օլանդի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը, մանավանդ՝ երբ այդ մասին վկայում է Ֆրանսիայի նախագահը: Մինչդեռ օրակարգային հարցերի մի մասը սպասված էր (Արցախ, Ցեղասպանություն, Տնտեսական համագործակցություն, Հայ-Ֆրանսյական բարեկամություն), երկու անսպասելի հարցի քննարկում ինձ հատկապես ուրախացրին իրենց համահայկական կարևորությամբ ու անսպասելիությամբ: Սկսենք դրանցից:



1. Սիրիայի ու Սիրիահայության խնդիր: Պրն Օլանդը վկայեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով մտահոգված է Սիրիայի դեպքերով և, որ Սիրիահայությունը զոհ է գնում այս իրադարձություններին: Բանակցությունների նրբություններին ծանոթ չլինելով հանդերձ մեկ բան հստակ է՝ Հայաստանը Սիրիահայության ապահովության խնդիրներն է բարձրացնում Արևմուտքում և հայտնում, որ պաշտպան է համայն հայության շահերի ու իրավունքների, որտեղ էլ որ նրանք լինեն: Իսկ երբ Օլանդն ասում է թե "հասկանում է" և որ այս հարցը պետք է լուծել "միասին," ապա դա նշանակում է, որ Արևմուտքն ընդունում է Հայաստանի այս դերը:

2. Հայաստանը միջնորդ Իրանի և Արևմուտքի միջև: Այս հարցը հավասարապես կարևոր է Հայաստանի համար: "Եվ գիտեմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային հանրության մեսաջները անցկացվեն Պարսկաստանին," թարգմանեց թարգմանչուհին: Սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանը, կամ այլ հարևան երկիր չէ այդ միջնորդը: Այլ, մեսաջներն անցկացվում են Իրանին Հայաստանի միջոցով: Իսկ միջնորդներին հարգում են ու գնահատում:


3. Արցախի հիմնախնդիր: Մեր գերակա շահը պահանջում է խաղաղություն: Դրա համար պետք է, որ Ադրբեջանը բանակցի, այլ ոչ թե մարդասպաններին արդարացնի: Ուրեմն նշվեց Ադրբեջանին բանակցություննեի սեղան վերադարձնելու մասին:

4. Ցեղասպանության մերժման քրեականացում. Հարցը չի փակվել. Հստակ պատգամ Թուրքիային: Նախագահ Օլանդը աջակցում է օրինագխին:

3. Հայ Ֆիանսիական տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնում քաղաքականին զուգահեռ: Ֆրանսիան Հայաստանում երկրորդն է ներդրումների մեծությամբ: Մոտ 100 ընկերություններ են աշխատում մեր երկրում Ֆրանսիական կապիտալով: Քննարկվել է Ֆրանսիական զարգացման կազմակերպության միջոցով տնտեսական և գյուղատնտեսական կապերն ավելի առաջացնելու հարցերը:

5. Ֆրանսահայության դերն ու ներուժը Ֆիանսիայի պատմության, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում և Հայ-Ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:




Անշուշտ մեր երկրի համար շատ լավ է այսպիսի հագեցած օրակարգի քննարկումը: Քանի որ այս բլոգը Հայաստանում փոքր բիզնեսի զարգացման մասին է, որպեսզի քաջալերվի ձեռներեցությունն ու կանխարգելվի արտագաղթը Մայր Հայրենիքից, ողջունում ու քաջալերում ենք Հայ Ֆրանսիական տնտեսական ու քաղաքական կապերի զարգացումն ու հույս հայտնում, որ մեր երիտասարդ ու տարիքավոր ձեռներեցներն ըստ արծանվույս կօգտագործեն այս հնարավորությունը (ինչպես նաև Հոլանդական Մասնավոր Հատվածի Ներդրումներ ծրագրի չօգտագործված հնարավորությունները)՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, կանխելով արտգաղթն ու բարգավաճելով Հայրենի երկիրը:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Start-Up Cup-ի Հաղթողները Հայաստանում - Շնորհավորում ենք նոր բիզնես գաղափարների համար


StartUp Cup մրցույթի այս երիտասարդներին լավ նայեք: Սրանք արտագաղթող տեսակից չեն: Թերևս նրանց մազերի սանրվածքը Ձեզ այդքան էլ դուր չգա, բայց այս երիտասարդներն են, որ ձեռներեցության նոր գաղափարներ են առաջ քաշում և սրանց միջոցով է որ Հայաստանն արտադրելու է այնպիսի ապրանքներ ու առաջարկելու է այնպիսի լուծումներ որ աշխարհն ուզենալու է մեզնից գնել:

StartUp Cup-ի կիսաեզրափակիչի մասնակիցները: Source: StartUp Cup Facebook Page.


Այս տեսակը սերիալ մերիալ չի նայում. Այս տեսակը մտածում ու լուծումներ է առաջակում: Այս տեսակի մեջ են ծնվում Google, Apple, Microsoft և նմանատիպ ընկերություններ:

Հայաստանում տեղի ունեցավ StartUp Cup մրցույթի պարգևատրման
արարողությունը՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում: StartUp Cup-ն օգնում է հայաստանյան շուկայում կառուցել բիզնես մոդելներ նոր գաղափարների շուրջ:


Ներքևում կազմակերպիչների կողմից ուղարկված մամլո հաղորդագրությունն է:

Այսօր` նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Armenia StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի հաղթողներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով մերկնարկեց Հայաստանում առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը:  Հայտարարվեցին հաղթող երեք բիզնես մոդելների անունները այն 11 մասնակիցներից, ովքեր ս.թ. սեպտեմբերին ներկայացրել էին իրենց գաղափարները Հայաստանում StartUp Cup մրցույթին: Մրցանակաբաշխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում Ամերիրկյան Համալսարանում, սկիզբ դրեց Ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում:

StartUp Cup-ի Հայաստանյան կազմակերպիչները: Source: Startup Cup Facebook.


Սա առաջին տարին է, որ StartUp Cup-ը տեղի է ունենում Հայաստանում` կազմելով StartUp Cup բիզնես մոդել մրցույթների աճող գլոբալ համացանցի մաս:

Հաղթող խումբը` TECTVM /արտասանվում է տեկտում/ մշակեց և ներկայացրեց Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդել: <<Այն միանգամայն օրգանական արտադրանք է, որը կանխում է վիրուսային վարակները, և կարող է օգտագործվել թե´ բուժման ընթացքում, թե´ հետո>>, հավատացած են խմբի անդամները:

Երկրորդ մրցանակը տրվեց ArmAudioBooks թիմին, որը որպես բիզնես մոդել մշակել էր <<ամբողջական ձայնային տաղանդի ձայնագրման ստուդիայի գաղափար արհեստավարժ աշխատակազմով և տեխնիկայով, որը մասնագիտացած է աուդիո գրքերի, աուդիո ուղեցույցների և այլ աուդիո ձայնագրման գործում>>: Innovative Greenhouse-ը, որը մշակել է <<եզակի, պատենդային տեխնոլոգիա, ըստ որի գազալցավորման ընթացքում առաջացած էներգիան փոխակերպվում է ջեռուցման և օգտագործվում է ջերմոցներում` ապահովելով միրգ-բանջարեղենի և վարդերի մշակումը շուրջ տարի>> բիզնես մոդելը, ստացավ երրորդ մրցանակը:

Մասնակիցներն աշխատել են իրենց բիզնես մոդելների վրա սկսած ս.թ. օգոստոս ամսից: Սեպտեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանում նրանք մասնակցեցին «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարի, որը վարում էին Միացյալ Նահանգներից ժամանած StartUp Cup-ի հիմնադիրները:

«Հայաստանի ձեռներեցները մեզ իրոք ոգեշնչում են: Մենք անհամբերությամբ սպասում ենք տեսնելու, թե այս տարվա Հայաստանի ստարտափների առաջնության հաղթողների առաջարկած մոդելները ինչպես են նպաստելու տնտեսության աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ինչպես են օրինակ ծառայելու Հայաստանի ձեռներեցների նոր սերնդին՝ բիզնես հիմնադրելու միջոցով սեփական նպատակների իրականացմանը հասնելու համար»,- ասում է StartUp Cup-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Շոն Գրիֆինը:

Երեք հաղթողները` TECTVM, ArmAudioBooks և Նորարար Greenhouse-ը, կստանան դրամական մրցանակներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության>> ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից,  որը կօգնի թիմերին գործնականորեն նախաձեռնելու կամ ընդարձակելու իրենց բիզնեսը:

««Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է խթանել մրցակցային այն գործընթացը, որը ձեռներեցներին սովորեցնում է մշակել կենսունակ բիզնես մոդելներ, զարգացնել հարաբերությունները պոտենցիալ հաճախորդների հետ և համակողմանի մրցակցության և խորհրդատվության միջոցով իրենց նորաստեղծ բիզնեսները ներկայացնել շուկայում»,- ասում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը:

Հայաստանում StartUp Cup մրցույթը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

CEED-ն եզրափակիչ անցած թիմերի հետ նրանց կարիքներին համապատասխան վերապատրաստում կիրականացնի, որպեսի օգնի նրանց կյանքի կոչել իրենց գաղափարները և հաջողությամբ սկսել առաջարկվող ապրանքների և ծառայությունների մատուցումը: Թիմերը կուժեղացնեն իրենց հմտությունները մարքեթինգի, հաշվապահության և բիզնեսին առնչվող այլ ոլորտներում և կաշխատեն իրենց բիզնես պլանների վրա: Ծրագիրը կօգտվի նաև CEFE (Competency-based Economies through the Formation of Enterprise, Ձեռնարկության զարգացման միջոցով տնտեսության պատշաճ կազմակերպում) մեթոդոլոգիայից և կօգտագործի CEED-ի վերապատրաստողների ցանցը, որպեսզի մրցույթի մասնակիցներին հետագա ուղղություն ցույց տա ձեռներեցության նրանց ճանապարհին:

«Սա առաջին տարին է, որ Հայաստանում  StartUp Cup մրցույթ է կազմակերպվում, բայց արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են: Այսպիսի գործընկերների հետ աշխատելը և Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա միջոցառումերը Հայաստանում պաշտոնապես հյուրընկալելը մեզ համար չափազանց մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- ասում է Հայաստանի ստարտափների առաջնության կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը:

Հեղինակի կողմից

Սիրելի՛ հայրենակից. պետք չէ թողնել երկիրը և բախտ որոնել օտար ափերում (խոսքս չի վերաբերում ուսման ու մասնագիտական փորձի ձեռքբերման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնելուն): Հայոց հողը բարեբեր է: Արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ պաղ: Գործդ ձեռնարկիր քո երկրի վրա: Աշխատեցրու քո հողը: Հարստացրու քո հայրենիքը: Երբ հաջողես, կստեղծես աշխատատեղեր, կուրախացնես այլոց և կօրհնվես մարդկանց ու Աստծո կողմից:
Հաջողությո՛ւն ամեն ազնիվ ձեռնարկի:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Սփյուռքահայ Գործարարուհու Օրինակելի Հաջողությունը Հայաստանում


Մինչդեռ հայ մարդը տուն ու ընտանիք թողած բախտ ու սև աշխատանք է փնտրում ատասահմանում, մեր երկրում կան հաջողության քաջալերելի օրինակներ, որ պետք է հիմք հանդիսանան մտածողության փոփոխության համար:



"Ես մեծ ցանկություն ունեմ, որ հայ ժողովուրդը գնահատի այն, ինչ իրենն է, և դրսի ապրանքի վրա աչք ունենալու փոխարեն՝ զարգացնի և գնի հայկականը: Ես Ամերիկայում ամեն ինչ թողել եմ և եկել եմ այստեղ` հավատալով, որ կարող եմ ինչ-որ բան փոխել: Ուզում եմ, որ բոլորն էլ ունենան այդ հավատը, առանց հավատի ոչինչ չի կարող լինել: Հայաստանում պետք է գնել հայկականը: Ի՞նչ է, հայ լինելը վա՞տ է, մենք մեր ապրանքը տանում ենք ԱՄՆ, ու մարդիկ խենթանում են, իսկ այստեղ ասում են` «ըխք, հայկական է»: Հայերը նախընտրում են չինական կամ թուրքական զիբիլ ապրանքը, քան հայկականը, մինչդեռ մենք կարող ենք կատարյալ ապրանք պատրաստել," մտածելու առիթ է տալիս Աբովյան փողոցի վրա գտնվող «Հայաստանի գանձեր» անունը կրող խանութ-սրահի տնօրինուհին հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը:

Ամբողջ հարցազրույցը կարող էք կարդալ 168.am -ում: Այն վերնագրված է ԱՄՆ-ում հայկական ապրանքից խենթանում են, իսկ այստեղ ասում են` «Ըխք, հայկական է»». Նինա Հովնանյան


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Friday, November 2, 2012

Ինչպես Google-ին բերել Հայաստան Ներդրումների Համար


Google-ը 70 գրասենյակներ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսություններ համար: Ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան:

Ինչպես տեսնում եք ներքևի նկարում, ուր պատկերված են Google- գրասենյակներն ամբողջ աշխարհում, այս հզոր ընկերությունը չունի ոչ մի գրասենյակ Հայաստանում, Կովկասում կամ միջին Ասիայում: Սա մեր երկրի համար, որտեղ ՏՏ ոլորտը համարվում է առաջնային, մեծ հնարավորություն է:  Google-ի կամ  Apple-ի պես ընկերության նույնիսկ 20-30 ստեղծած աշխատատեղ Հայաստանում, կամ պարզապես ներկայություն՝ վերաբերմունք կփոխի մեր երիտասատդության մեջ, մեր երկրի ապագայի նկատմամբ:




Ինչպե՞ս վարվել:

Բարի նախանձով տեսա որ Google-ը ներդրումներ է անում նույնիսկ Պաղեստինում. Իսկ ինչու՞ ոչ Հայաստանում: Եթե կցանկանաիք մեր երկրում ել այս ընեկրությունը ներդրումներ կատարեր կքաջալերեի, որ գրեիք Gisel Kordestani-ին: Նա Google-ի Նոր Բիզնեսի Զարգացման տնորենն է: Իրեն կարող եք գրել http://www.facebook.com/gisel.kordestani էջից (Twitter: https://twitter.com/GiselKordestani ):




Առավել ևս, եթե կապեր ունենք Silicone Valley-ում, ապա դրանք պետք է օգտագործել այս և նման ընկերություններին Հայաստան հրավիրելու համար:


Մեկ կամ երկու նման ընկերության մուտքը Հայաստան, մագնիսի պես կքաշի մյուսներին, ինչպես դա կարարվեց Հյուսիսային Կարոլինա նահանգում մի քանի տարի առաջ, երբ Google-ն այստեղ եկավ էժան էլեկտրաեներգիայի ու էժան աշխատուժի պատճառով (համեմատ Կալիֆոռնիայի) ու իր հետևից բերեց Apple-ին, որն այստեղ հիմա կառուցում է աշխարհի ամենամեծ դատա-կենտրոններից մեկը:

Եթե Հայաստանում էլեկտաեներգիայի սակագինը էժան է համեմատ այլ երկրների, ապա սա արդեն մեծ առավելություն է ու վստահ եմ որ այս և նման մեծ ընկերոյթյունները կուզենաին լսել այդ մասին:

Բոլորս օգտագործենք մեր կապերը ժողովուրդ հանուն մեր երկրի զարգցման ու հզորացման:


Տեղեկանք: Google Inc
Ընկերության շուկայի կապիտալիզացիա - 227.4 Միլիարդ ԱՄՆ Դոլլար
2012 թվականի 3րդ եռամսյակի եկամուտ - 14.1 Միլիարդ ԱՄՆ Դոլլար ( 3 ամսում):


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ: