Wednesday, October 24, 2012

Ինչպես Սկսել Աճուրդի Բիզնես և Շահել 12 Միլիոն


Մեր տներից շատերում արվեստի գեղեցիկ գործեր ու դեկորներ կան: Մարդիկ կամ վաճառում են, կամ գնում արվեստի գործեր: Նրանք, ովքեր ունեն գործեր, երբեմն չգիտեն թե ինչպես և որտեղ վաճառեն իրենց հավաքածուն/ստեղծագործությունները: Ահա թե ինչպես փոքր աճուրդի գաղափարը կoգնի և Ձեզ (որպես բիզնեսմեն) և վաճառողին և գնորդին, տարեկան մոտ 12 միլլիոն դրամի շահ ապահովելով Ձեզ և 24 միլլոն մեր արվեստագետներին:

Արվեստի գործերի շուկան շատ մեծ է: Աշխարհում բնակչության մեծացման հետ զուգահեռ աճում է նաև արվեստի ստեղծագործությունների շուկան: Արվեստի գործերի աճուրդի բիզնես սկսելը Ձեզ կտա գործի մեջ որոշակի անկախություն և հաստատուն եկամուտ, եթե խելացի վարվեք:

Հայաստանում հարյուրավոր, իսկ ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր արվեստագետներ կան, որ չեն կարողանում վաճառել, կամ չգիտեն որտեղ վաճառել իրենց ստեղծագործությունները: Ինչու՞ չվաճառել իրենց համար, իրենց փոխարեն: Մեր երկրում այս գործը կազմակերպելը շատ հեշտ է և կարելի է գլուխ բերել ընդհամենը մի քանի հազար դրամի ներդրմամբ:  

Բիզնեսի մեջ ներդրում կատարելու հիմնական ծախսը գնում է գովազդի վրա: Դուք կարող էք մի քանի հազար դրամի գովազդ անել և իրազեկել պոտենցիալ գնորդներին, կարող եք մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար դրամների գովազդ անել մամուլում. Իսկ եթե սոցիալական ցանցերում ունեք լավ ներկայություն, թերևս գործը գլուխ բերեք անվճար: Այնպես որ, կարող էք սկսել փող աշխատել անմիջապես, նախապատրաստական գործնթացն սկսելով:

Սկսեք, այցելելով արվեստի դպրոցներ, նկարչների, քանդակագործների և այլ արվեստների միություններ. Չմոռանաք նաև Վերնիսաժ: Այսպիսով, սկսել ներկայացնել Ձեր ծառայությունները այն արվեստագետներին, որ ցանկանում են վաճառել իրենց ստեղծագործությունները:

Հենց որ արդեն  ունենաք մի քանի հարյուր արվեստի գործեր (որ իրենց վարպետները ցանկանում են վաճառել) կարող էք կայացնել Ձեր առաջին աճուրդը: Ձեզ անհրաժեշտ է վարձել ժամանակվոր մի վայր ուր Դուք կկայացնեք Ձեր առաջին մեկօրյա աճուրդը: Լավագույն վայրը կարող է լինել մի որևէ  հյուրանոցի հանդիպումների համար նախատեսված սրահ, կամ բանկետի սրահ: Դուք կարող էք այս սրահը նույնիսկ անճար վերցնել մեկ օրով կամ մի քանի ժամով, եթե կարողանաք սրահի մենեջերին համոզել, որ ուտելիքի ու խմիչքի վաճառքն այնքան ներուժ ունի, որ ամբողջապես կծածկի ենթադրյալ վարձը: Բացի դրանից մենեջերին ցույց տվեք, որ եթե Դուք աճուրդը կայացնեք իրենց հյուրանոցային սրահում, ապա իրենք ևս կշահեն, քանի որ Դուք աճուդի վայրը պետք է նշեք գովազդում, որը  նաև անվճար գովազդ է նաև հյուրանոցի համար: Եթե 5-6 հյուրանոցի առաջարկեք, մեկը հաստատ Ձեզ կնդունի շատ փոխշահավետ պայմաններով:

Մնացածն արդեն հեշտ է: Պարզապես անցկացրեք Ձեր առաջին աճուրդը:

Դուք պարդաիր չէ որ լինեք աճուրդի վարպետ, որպեսզի կայացնեք հաջողակ աճուրդի բիզնես: Պազապես հագնվեք կոկիկ, ցանկալի է կոստյում և փողկապ: Ունեցեք ներկայանալի տեսք: Հենց որ այլևս մասնագիտանաք այս բիզնեսի մեջ, կարող էք կրկնօրինակել պրոցեսը և աճուրդներ կայացնել Հայաստանի այլ քաղաքներում և ավաններում. Տա Աստված, որ ավելի հաջողեք ու մի օր դառնաք միջազգային ընկերություն:

Բիզնեսի Պահանջները
Կոմպյուտերային ունակություններ ունենալը առավելություն կլինի, որպեսզի կարողանաք աճուրդի հանված ստեղծագործությունները նախորոք կատալոգ անել:

Որքան Ծախս Անել
Արվեստի աճուրդի ծառայություն մատուցելու միակ ծախսը դա Ձեր ժամանակն է և գովազդային բյուջեն: Հենց որ մոտավորապես իմանաք ու հաստատեք թե ինչ արժեքի ապրանք էք վաճառելու այնժամ Դուք կարող էք որոշել Ձեր գովազդի բյուջեն: Ընդհանրապես ասում են թե լավ է, որ աճուրդի հանված ստեղծագործությունների ընդհանուր արժեքի 5-10 տոկոսը ծախսել գովազդի վրա: Եթե Դուք հաշվարկում կամ ակնկալում էք, որ աճուրդի ժամանակ Դուք կունենաք 100 000 դրամի առևտուր, ապա թերևս լավ է, որ 5 000 կամ 10 000 դրամ ծախսեք գովազդի վրա:

Շահույթի Պոտենցյալը
Օգտվեք վճարման կարգի հիմնական բանաձևից: Ամեն մի աճուրդային վաճառքից գանձեք 50 տոկոս: Սա Ձեզ կօգնի փակելու Ձեր ծախսերը և արդար շահույթ ապահովելու Ձեր բիզնեսի համար:

Եթե Դուք աճուրդը կազմակերպեք ամիսը մեկ անգամ և ամեն անգամ ունենաք մոտ 4 միլլիոն դրամի համախառն եկամուտ, ապա 2 միլլիոն վճարելով արվեստագետներին (50 տոկոս) և 100 000-ից 200 000 վճարելով գովազդի վրա, Դուք տարեկան կունենաք մոտ 12 միլլիոն Դրամի շահ: Սա, անշուշտ մոտավոր հաշվարկ է. Ամեն ինչ կախված է թե Դուք որքան գումարի արվեստի ստեղտսագործություններ կվաճառեք ամեն մի աճուրդին:

Սիրելի՛ հայրենակից, ինչպես տեսնում ես, մեր հայրենիքում հաջողելու դեռևս շատ, չօգտագործված ու հետաքրքիր տարբեակներ կան: Պետք չկա թողնել երկիրն ու բախտ որոնել օտար ափերում (խոսքս չի վերաբերում ուսման ու մասնագիտական փորձի ձեռքբերման նպատակով ժամանակավորապես արտասահման մեկնելուն): Հայոց հողը բարեբեր է: Արևը՝ ջերմ, ջուրն էլ՝ պաղ: Գործդ ձեռնարկիր քո երկրի վրա: Աշխատեցրու քո հողը: Հարստացրու քո հայրենիքը: Երբ հաջողես, կստեղծես աշխատատեղեր, կուրախացնես այլոց և կօրհնվես մարդկանց ու Աստծո կողմից:


Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Tuesday, October 23, 2012

Բիզնես Գաղափար - Տիկնիկների պատրաստում

Տիկնիկների պատրաստում - Գործարկման ծախսերը մինչեւ $2,000. Կարող էք շահագործել տնից, ինտերնետով.



Թերևս այդպես չթվա, բայց տիկնիկների պատրաստումն ու վերանորոգումը խաղալիքների ինդուստրիայի մի հասկա մասն է կազմում: Համոզվելու համար պարզապես այցելեք ցանկացած անտիկվարային խանութ և կտեսնեք, որ տիկնիկների գներն անիրական են: Հատկապես արտասահմանում, կան հատուկ անտիկվարային խանութներ, որ հատուկ
մասնագիտանում են տիկնիկների վաճառքով:

Տիկնիկների պատրաստման բիզնեսը կարելի է սկսել տանը, նույնիսկ կես դրուք ժամանակով. Կարող էք ինքներդ պատրաստել, կամ գնալ գյուղեր ու այնտեղ տնային տնտեսուհիներին պատրաստել տալ, համ էլ աշխատատեղեր ստեղծած կլինեք ու արտագաղթը կկասեցնեք: Հետո այդ տիկնիկները կարող էք վաճառել խանութներում, կիոսկներում կամ ավելի լավ է ինտերնետով արտահանել/վաճառել արտասահման ու փոստով առաքել:

Քանի որ տիկնիկները ծանր չեն առաքման վարձը շատ չի լինի:

Տիկնիկների պատրաստումը մի ձեռնարկություն է, որ այլ բիզնեսների հետ համեմատ, շատ քիչ նախնական ներդրում է պահանջում: Նաև, ամսեկան գործարկման ծախսն է շատ քիչ:

Հենց կատարելագործեք Ձեր հմտությունը տիկնիկների պատրաստման մեջ, կարող էք անցնել անտիկվար տիկնիկներ վերանորոգման ծառայություններ ընդունելուն: Որոշ անտիկվար տիկնիկներ կարող են վաճառվել 500 դոլլարով, իսկ ռեպլիկաները մինչև 300 դոլլարով:

Սկսելու համար, պարզեք, թե արդյո՞ք տիկնիկ պատրաստելու դասընթացներ կան ձեր մոտակաքում կամ համայնքում: Եթե նրանք չկան եւ Դուք արդեն տիրապետում այդ հմտություններին, Դուք կարող եք նաեւ անցկացնել Ձեր սեփական դասնթացները, թե ինչպես կարելի է տիկնիկ պատրաստել, որպեսզի այդ դասերի միջոցով վաստակեք լրացուցիչ եկամուտ.

Հիշե՛ք, որ տիկնիկների աշխարհում բոլոր տիկնիկներն ունեն պահանջներ, ինչպես ասենք հագուստ, տուն տիկնիկի համար, մեքենա տիկնիկի համար, ավտոտնակ տիկնիկի մեքենայի համար, տիկնիկի համար ընկեր կամ ընկերուհի: Այնպես որ, այս գոծի մեջ լիմիտը միայն ձեր երևակայությունը կարող է լինել:

Միշտ հիշե՛ք, որ մենք մեր հողի վրա կարող ենք հաջողել և քաջալերանքի օրինակ դառնալ այլոց համար: Ինտեռնետով վաճառելու եվ փոստային տարբեր ծառայություններով արտահանելու կարելիությունները մեր առջև բացում են զարմանալի և չոգտագործված նոր հնարավորություններ:

Աճե՛նք, բազմանանք ու ծաղկենք մեր հողի վրա:





Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.comhttp://pokrbusiness.blogspot.com/


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ:

Monday, October 22, 2012

Ինչպես Կարելի Է Կրկնապատկել Հայոց Բյուջեն Դեկտեմբերին Ինտերնետով


Դեկտեմբերին Ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Այս 96 միլիարդ դոլլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:


Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ 100 տոկոսանոց երաշխիք չէ, դրա համար վերնագրում գրեցի "կարելի է," սակայն կարող է և 1 ամսվա ընէացքում եռապատկել, կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն քանի որ անցած ճանապարհ է՝ փորձված ու հաջողված: Խոսքս ինտերնետային մանրածախ առևտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այս ճյուղը կարող է ճեղքել ամեն մի շրջապակում և չի պահանջում նախնական մեծ կապիտալ. Պարզապես անհրածեշտ է մի քիչ խելամտություն և մի փոքր կապիտալ: Կարող էք նաև ընկերներով սկսել:

Ըստ Ամերկյան Ազգային Մանրածախ-Առևտրականների Ֆեդերացիայի (National Retail Federation) Նոյեմբեր-Դեկտեմբեր ամիսներին Ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Ես չկարողացա գտնել թէ ինչքան են Եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա այս տարի, բայց քանի որ նրանց շուկան Ամերիկյանից մի քիչ ավելի մեծ է եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ Եվրոպացիները կծախսեն: Միայն ԱՄՆ-ում, 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում. Իսկ սա նշանակում է, որ այլևս կարևոր չէ թէ ապրանքը որտեղից է գալիս. Սահմաններն այստեղ քանդվում են: Ըստ Shop.org-ի ինտերնետում կատարված տօնական առևտուրն այս տարի միայն ԱՄՆ-ում աճելու է 12 տոկոսով: Այս թվերը տարետարի աճել են և տենդենցը շարունակվում է:

Ի՞նչ է պահանջվում, որ այդ 96 միլիարդից գոնե 1 միլիարդը գա Հայաստան: Պատկերացնում էք քանի մարդ աշխատանք կունենար եթե մենք հավելյան 1 միլիարդ դոլլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքեինք ԱՄՆ մեկ ամսվա ընացքում. Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ հայ երիտասարդ, հայ ձեռնարկատեր. Այստեղ պայմանները հավասար են, մրցակցությունն արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբ ունի ակնհայտ առավելություն:

Ի՞նչ է անհրաժեշտ սկսելու համար

1. Վեբ Կայք ---- Ընդհամենը մի քանի հարյուր դոլլարով Դուք կարող եք ունենալ, պարզ ու սկսնակ Վեբ Կայք, ավելի բարդ ու առաջացած կայքերի համար Դուք հավանաբար պետք է ծախսեք 1-3 հազար դոլլար: Ձեր Վեբ Կայքն անպայման պետք է ունենա ինտերնետային առևտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ եթե գիտեք ինչ էք անում: Ձեր վեբմաստերը այս հարցը կլուծի Ձեր համար: Շատ լավ կլինի եթե Ձեր կայքը մոբիլ-ով առուտուր անելու հնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարկետինքի հարց է և այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարևոր է, որ գոնե նշենք այստեղ այդ մասին:

2. Ապրանք - Ձեզ պետք է ապրանք, որ վաճառեք Ձեր կայքի միջոցով ու առաքեք փոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկ աշխատանք են փնտրում, Դուք պետք է որ գտնվեք մրցունակ վիճակում արագ ու էֆֆեկտիվ արտադրություն կազմակեպելու համար: Հատկապես եթե ձեռքի աշխատանք էք կազմակերպում և այն հիմնում շրջաններում: Լավ գործ արած կլինեք, մարդկանց իրենց հողին կապելով:

Ի՞նչ արտադրել ու վաճառել
Ընտրեք, կամ արտադրեք ապրանք, որ այս տոնական շրջանին ավելի պահանջված են: Հաշվի առեք, որ դուք այդ ապրանքը առաքելու էք փոստով. Հետևվաբար, ընտրեք այնպիսի լուծումներ, որ Ձեր ապրանքի առաքման ծախսի հետ միասին կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վաճառվող նույնատիպ ապրանքը: Ուսումնասիրեք Ամերիկայն և Եվրոպական ապրելակերպն ու սովորույթները: Տեսեք ինչ են առնում, ինչ են նվիում, ինչպես են զարդարում իրենց տներն այս տոնական սեզոօնին: Օրինակ կարող էք սկսել, ինետերնետում փնտրելով, "Best Christmas Gift Ideas" կամ "Top Selling Christmas Gifts."

Ուրիշ որտեղ կարելի է վաճառել մեր ապրանքը:

Եթե չունեք Վեբ Կայք, բայց ունեք ապրանք Դուք կարող էք նաև ձեր ապրանքը վաճառել արդեն լավ-հաստատված մեծ առևտրական վեբ կայքերում: Օրինակ Amazon.com-ն ունր "Վաճառիր Amazon-ում" կարելիությունը (Sell on Amazon). Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա Ձեր ապրանքն այնտեղ վաճառելու համար: Հաջորդ լավ հնարավորությունն է eBay-ը. eBay-ում Ձեր ապրանքը վաճառվում է աճուրդի միջոցով: Հազարներով անհատ մարդիկ մեկ միլլիոն դոլլարից ավելի եկամուտ են ապահովել eBay-ի միջոցով:

Ամփոփում
Այս հոդվածի վերնագիրն էԹէ Ինչպես Կարելի Է Կրկնապատկել Հայոց Բյուջեն Դեկտեմբերին:” Խոսքն անշուշտ չի վերաբերում այս Դեկտեմբերին, թեև մեր ազգի գործարարական ջիղն ու միտքն արագ աշխատեցնելու դեպքւմ մեծ հաջողություններ կարելի է արձանագրել այս տարի, ինտերնետային առևտրի ասպարեզում: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելիէ մի քանի կամ մի քանի տասնեակ այսպիսի բիզնեսներր միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվա ընթացքում: Լավ... թող չլինի մի քանի տասնյակ, այլ մի քանի տասնյակ հազար երիտասարդական փոքր բիզնեսր ձեռնարկներ, քանզի փոքր բիզնեսի հաջողությունը տնտեսության ողնաշարի առողջությունն է: Բայց ահա մի քանի թվեր թէ միայն ԱՄՆ-ում անհատ խանութներ ինչ առևտուր են գրանցել միայն ինտերնետում, միայն իրենց վեբ կայքի միջոցով: Ի միջայլոց սրանց ապրանքների առյուծի բաժինը չի արտադրվում ԱՄՆ-ում:

Amazon.com-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում (տօնական առևտրի եռուն շրջանը) ունեցել է 17.43 միլլիարդ դոլլարի եկամուտ. Սա 35 տոկոս աճ էր նույն ժամանակահատվածի 2010 թվականի արդյունքի վրա:

eBay-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում ունեցել է 3.38 միլիարդ դոլլարի եկամուտ, որից 2 միլիարդ դոլլարը մաքուր շահույթ

Macys.com այս տարի ակնկալում է 2 միլիարդ դոլլարի եկամուտ իր ինտերնետային առևտրից:

Այս ցուցակը կարող է շատ երկարել, բայց արդեն պարզ է, որ եթե մենք սկսենք և շուտով Հայաստանում ունենանք մի քանի այսպիսի ինտերնետային մանրածախ ձեռնարկություններ (online retailers) ապա շատ արագ միայն այս մրցունակ սեկտորի միջոցով կարող ենք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մեր պետական ազգային հարստությունը, բազում աշխատատեղեր ստեղծել մեր երկրում և ծաղկուն ապագա մեր հայրենակիցների համար: Իսկ թէ ինչպես սկսած փոքր կամ միջին ինտերնետային առևտրով զբաղվող վեբ կայքերը հասցնել eBay-ի կամ Amazon.com-ի մեծությանը, դա արդեն մարքետինգի հարց է և մի նոր հոդվածի նյութ: Իսկ կարևորը սկսելն է ու այս սեկտորը զարգացնել Հայաստանում:

Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն 
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com


Այս հոդվածը կարող եք ազատորեն տպագրել Ձեր թերթում, բլոգում կամ լրատվական վեբ-կայքում եթե հղումներն ու հեղինակային վերագրումը թողնեք անփոփոխ: